Ինչպե՞ս ներկայացնել էլեկտրոնային հաշվետվությունը

Լիլիթ.

Բարև ձեզ: Եթե աշխատողը ազատվել է հունիսի 1-ին, և գրանցման հայտ եմ ներկայացրել, իսկ հուլիսին նա ստացել է վերջնահաշվարկ, և նրա անունը արդեն հուլիս ամսվա ցուցակի մեջ չկա, ապա ինչպե՞ս ներկայացնեմ էլեկտրոնային հաշվետվություն:

Շնորհակալություն:

5 մեկնաբանություն - “Ինչպե՞ս ներկայացնել էլեկտրոնային հաշվետվությունը

  1. Տվյալ դեպքում վերջնահաշվարկը ցույց է տրվում հունիս ամսվա հաշվետվությունում՝ չնայած այն հանգամանքին, որ վերջնահաշվարկը ուշ է վճարվել:

  2. Այդ հարցը տեխնիկական է, հետևաբար կարելի է այդ հարցը լուծել այսպես՝ վերջնահաշվարկը ցույց տալ նախորդ հաշվարկում:

  3. Հունիսի համար ճշգրտված հաշվետվություն ներկայացրեք: Այսինքն՝ նորից գրեք ու վերջնահաշվարկը գումարեք հունիսի աշխատավարձին: Այստեղ հարկի պակաս վճարված գումար կառաջանա, որի համար նաև տույժ կվճարեք:

  4. Ճշգրտեք հունիսի համապատասխան հաշվետվությունը, իսկ ուշ վճարման համար աշխատողի հետ կազմեք համաձայնագիր:

  5. Կարող եք ներկայացնել նաև հունիս ամսվա եկամտայինի ճշտված հաշվարկ, քանի որ հունիսին ներկայացված հաշվարկին է վերաբերում:

Մեկնաբանել և վաստակել 25 դրամ

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *