Ինչպե՞ս ստուգել թվայնացված աշխատանքային գրքույկը

Ալվարդ.

Բարև Ձեզ, ինչպե՞ս կարող եմ ստուգել թվայնացված աշխատանքային գրքույկը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Nerses

Կարող եք դիմել սոցապ ծառայության տարածքային բաժին:
Նոնա Սարգսյանը, ով Սոցիալական ապահովության ծառայության կազմակերպությունների և քաղաքացիների հետ համագործակցության բաժնի պետ է, իր հարցազրույցում նշել է՝ «Կառավարության որոշմամբ սահմանվել է, որ քաղաքացին, ով ուզում է տեղեկանալ՝ իր աշխատանքային գրքույկը թվայնացվա՞ծ է, թե՞ ոչ, կարող է էլեկտրոնային կամ առձեռն դիմում ներկայացնել: Պարտադիր է, որ դիմումում նշվի այն էլեկտրոնային հասցեն, որին ծառայությունը կարող է թվայնացման մասին տեղեկատվությունը փոխանցել: Եթե թվայնացված է՝ լուսապատճենն ուղարկում ենք, եթե ոչ՝ տեղեկացնում ենք, որ թվայնացված չէ»:

Tigran

Դա անհատական տվյալ է, որը որևէ կերպ չի հրապարակվելու, կարող եք դիմել սոցապ ծառայությանը և իրենք Ձեր տվյալների մասին տեղեկություն կտան, նաև կարող եք զանգել 114 հարցնել:

Gevs

Սոցապի կողմից նման գործընթաց դեռևս ներկայացված չէ: Ընդամենը պետք է պահեք Ձեր աշխատանքային գրքույկը և պայմանագրերը, համաձայնագրերը:

Anushik

Կառավարության որոշմամբ սահմանվել է, որ քաղաքացին, ով ուզում է տեղեկանալ՝ իր աշխատանքային գրքույկը թվայնացվա՞ծ է, թե՞ ոչ, կարող է էլեկտրոնային կամ առձեռն դիմում ներկայացնել: Պարտադիր է, որ դիմումում նշվի այն էլեկտրոնային հասցեն, որին ծառայությունը կարող է թվայնացման մասին տեղեկատվությունը փոխանցել: Եթե թվայնացված է՝ լուսապատճենն ուղարկում են, եթե ոչ՝ տեղեկացնում են, որ թվայնացված չէ: