Ինչպիսի՞ ձևակերպումներ պետք է տալ

Վահե.

Բարև Ձեզ, խնդրում եմ ինձ օգնեք, ես սկսնակ հաշվապահ եմ, աշխատում եմ ՀԾ-ով, խնդրում եմ ասացեք, հարգելիներս, գրենական պիտույքները, կենցաղային և տնտեսական ապրանքները ի՞նչ հաշվով են մուտքագրվում, որպես արագամաշ առարկաներ` 2131, թե՞ այլ նյութեր 2119 կուտակիչ հաշվին ավելացնեմ 21191 գրասենյակային ծախսեր և 21192 կենցաղային և տնտեսական ծախսեր, նախապես շնորհակալություն:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Ինչպիսի՞ ձևակերպումներ պետք է տալ

  1. Հարգելի Վահե, ծախսի հաշիվների դասը 7-րդ դասն է: Եթե այդ նյութերը օգտագործում եք ոչ վաճառքի նպատակներով ծախսի համար, կարող եք տալ 713-ի ինչ որ ենթահաշիվ: Իսկ մուտքագրելու համար 2131 արագամաշ առարկաներ որպես նորմալ է:
    Այնպես որ կարող եք մուտքագրել
    ԴՏ 2131 ԿՏ 521(1) և միանգամից ծախսագրեք
    ԴՏ 713 ԿՏ 2131
    և վճարում կատարելուց կփակեք նաև 521-ը:

  2. Շատ կարևոր է, թե ինչ նպատակով եք ձեռք բերել: Եթե, օրինակ.
    1. արտադրության համար է և պետք է ծառայի որպես հումք, ապա մուտք արեք որպես հումք և նյութեր 211 հաշվով,
    2. գրասենյակի համար է, ապա կարելի է մուտք անել որպես արագամաշ առարկա 213 հաշվով,
    3. վերավաճառքի համար է, ապա դա համարվում է ապրանք և մուտք արեք 216 հաշվով:
    Համայն դեպս, կարծում եմ` Ձեր դեպքում պետք է` ՀԾ-ով պահեստի մուտքի օրդերով մուտք անեք:
    ՀԾ-ով աշխատողները ավելի ճիշտ խորհուրդ կտան:

  3. Ձեր նշած ակտիվները միանշանակ արագամաշ առարկաներ են, իսկ 211-ում միայն հումք և նյութերն են ձևակերպվում, որոնք օգտագործվում են արտադրության մեջ: Ուստի տվեք հետևյալ ձևակերպումները`

    Դտ 213
    Կտ 521

    Ծախսագրում անմիջապես`

    Դտ 713
    Կտ 213

    Մատակարարի հանդեպ պարտավորության մարում վճարման պահով`

    Դտ 521
    Կտ 251 կամ 252

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *