Ինչքա՞ն կկազմի հղիության և ծննդաբերության նպաստը

Ա.

Խնդրում եմ, օգնեք, քանի որ ես մասնագետ չեմ: Ես աշխատում եմ կազմակերպությունում 1,5 տարի՝ 70 000 դրամ աշխատավարձով: Հղիության 2-րդ ամսից /մարտի 1-ից/ աշխատավարձը բարձրացրեցին 120 000 դրամ: Խնդրում եմ ասեք` հղիության ո՞ր ամսում են անցնում դեկրետ, և ինչքա՞ն կկազմի հղիության և ծննդաբերության նպաստը: Կանխավ շնորհակալ եմ:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

4 thoughts on “Ինչքա՞ն կկազմի հղիության և ծննդաբերության նպաստը

  1. Հղիության և ծննդաբերության նպաստը վճարվում է փաստաթուղթը ներկայացման ամսին հաջորդող ամսվա մինչև 15-ը: Հղիության և ծննդաբերության նպաստը հաշվարկում են 140 օրվա մեջ ընկած աշխատանքային օրերի համար: 140 օր է` 70 օր մինչ ծննդաբերությունը և 70 օր ծննդաբերությունից հետո: Հղիության և ծննդաբերության նպաստը ամբողջությամբ ֆինանսավորում է պետությունը: Նպաստի անցնելու օրվանից սկսած հետ հաշվարկ եք անում` անցած 12 ամիսներին ստացած աշխատավարձերը գումարում եք իրար, բաժանում 12-ի, այնուհետև ստացված գումարը բաժանում 21-ի կամ 25-ի: Եթե աշխատում եք 5 օրյա շաբաթական, ապա բաժանում եք 21-ի, իսկ եթե 6 օրյա` բաժանում եք 25-ի: Այնուհետև ստացվածը բազմապատկում եք 140 օրվա մեջ ընկած աշխատանքային օրերի թվով: Ստանում եք ձեզ հասանելի նպաստը, որից էլ պահում են եկամտահարկ և մնացածը վճարում:

    1. Հարգելի Հայկ, խնդրում եմ մանրամասն կասեք եկամտահարկի պահումը ընդհանու՞ր սկզբունքով է արվում, թե ոչ: Ի նկատի ունեմ` ամբողջ գումարից մե՞կ անգամ է հանվում նվազագույն 32500-ը, թե՞ մի քանի ամիսների համար, այսինքն 140 օրվա դեպքում մոտ 4 ամսվա համար: Մեկ էլ 140 օրվա ընթացքում աշխատանքային օրերը հաշվելիս տոն և հիշատակի օրերը հաշվում ենք որպես աշխատանքայի՞ն, թե՞ ոչ աշխատանքային: Կանխավ շնորհակալություն:

    2. Հայկ, բայց որքանով ես եմ տեղյակ, հետ հաշվարկ արվում է անցած 3 ամիսների կտրվածքով:

  2. Տոն և հիշատակի օրերը չեն հաշվարվում, իսկ 32500 հանվում է ամեն ամսվա նպաստի գումարից, քանի որ ամեն ամիս առանձին պետք է հաշվել, նոր գումարել իրար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *