Խոտան

Ելենա.

Հարգելի կայքից օգտվող հաշվապահներ…
Ես աշխատում եմ որպես հաշվապահի օգնական ոչ մեծ բայց ներմուծող մանրամեծածախ առեւտրով զբաղվող կազմակերպությունում: Ինձ հուզում է մի հարց կապված խոտան ապրանքների հետ: Լինում են շատ դեպքեր երբ գնորդը ապրանքը ետ է վերադաձնում ԽՈՏԱՆԻ պատճառով, իսկ ապրանքը երաշխիքի մեջ է: Ներկա պահին ունեմ մեծ քանակությամբ կուտակված Խոտան: Ինչպես է կատարվում այդ տեսակ ապրանքի դուրսգրումը???
Ըստ կարգի ես պետք է վերադարձնեմ իմ մատակարարին, սակայն արտահանումը շատ ծախսատեր է ստացվում: Ինչպես վարվել???
ՕԳՆԵՔ

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Խոտան

  1. Շինարարաության մեջ հումք նյութեր են լինում, որոնք որոշակի ժամանակ անց պիտանի չեն լինում օգտագործման համար, կամ ասենք մալուխ կամ խողովակներ են մնում պահեստում գրանցված մի քանի տասնյակ մետր, սակայն այդ մալուխը կամ խողովակը լինում է մասերով` մի քանի տասնյակ սանտիմետր կտորներով: Դրանց համար աշխատակիցները(տնօրենը, աշխղեկը, տեղամասի պետը) ակտ են կազմում, որում հաստատում են, որ այդ մասերը հնարավոր չեն օգտագործել: Եվ դրանք դուրս եմ գրում` ծախսագրում եմ: Իհարկե շինարարության մեջ որոշակի նորմեր կան , որոնց համաձայն խոտանի համար որոշակի չափեր կան նշված, որից ավել մասը չի ծախսագրվում: Երևի թե պետք է փորձեք վերանորոգել ապրանքները, անհնարինության դեպքում հանձնաժողովի որոշմամբ դուրս գրեք:
    Կարծում եմ կարող եք ծախսագրել հաշվային պլանում 7145 հաշով ” արժեքների պակասորդներ և փչացումից կորուստներ, արտադրական ծախսումների սովորական(նորմալ) մակարդակը գերազանցող ծախսեր, խոտանված արտադրանքի հետ կապված ծախսեր”:
    Համենայն դեպս ինձ հետաքրքրում են այլ հաշվապահների կարծիքներ: Կհետևեմ այս բաժնի նորություններին:

    0
  2. Հարգելի Alfa Cassiopeya շատ շնորակալ եմ պատասխանի համար:
    Փաստորեն ուղղակի կազմեմ պահանջագիր, որտեղ նշված կլինի Պահեստը, որտեղից կատարվում է դուրսգրումը եւ այդ Պահանջագիրը ստորագրեն տնօրենն ու հաշվապահը? Իսկ «Կենտրոն-Մաքրություն» ՓԲԸ-ից (կամ ինչ որ Աղբահանության վարչությունից, եթե կա այդպիսին) էլ պետք են ինչ որ թղթեր, ակտեր ստորագրել (այսպիսի կարծիք էլ եմ լսել):

    0
  3. Լավ կլինի նայեք կոնկրետ Ձեր դեպքի համար ՀՀ կառավարության սահմանված նորմատիվ չափերը: Նորմատիվ չափը չգերազանցող մասը շահութահարկից կնվազեցնեք, մնացածը կդիտեք հաշվապահական ծախս, բայց ոչ հարկային: Իհարկե լավ կլինի ակտ կազմելուց հետո խոտան ապրանքը չնետեք: Պահեք մինչև ստուգումը))) Ավելնորդ հարցերից խուսափելու համար:)))
    Իսկ եթե այստեղ այլ կարծիք կա, կամ մյուսները կարող են օգնել այդ հարցում(իսկ հարցը ինձ էլ է հետաքրքրում), սիրով կլսեմ:

    Հարգանքներով Ա. Ավետիսյան

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *