Կազմակերպությունը աշխատում է վնասով

Adriana.

Բարև Ձեզ, հարցս հետևյալն է կազմակերպությունը աշխատում է վնասով, 2009թ. տնօրենը փոխառություն է արել 12.000.000, 2010թ. արդեն 5.000.000, կա արդյոք սահմանափակում գումարի չափի վերաբերյալ, այդ դեպքում ինչպես վարվեմ: Կանխավ շնորհակալ եմ:

3 մեկնաբանություն - “Կազմակերպությունը աշխատում է վնասով

  1. Adriana jan.
    Եթե հարցը ճիշտ հասկացա և խոսքը փոխառության գումարի սահմանափակման վերաբերյալ է, ապա փոխառության նկատմամբ սահմանափակում չկա: Դուք կարող եք պայմանագրով ստանալ կամ վերցնել այնքան փոխառություն, որքան որ կպահանջվի:

  2. Հասմիկ փոխառության չափը սահմանափակող ոչ մի իրավական ակտ չկա, ուղղակի զգույշ եղեք, պարբերաբար վնասով աշխատող կազմակերպությունը հայտնվում է հարկային մարմինների ուշադրության կենտրոնում:

    1. Հարգելի Հայկ,
      իսկ կարո՞ղ եք նշել այն օրենքը կամ օրենքները, որոնք հիմք են տալիս հարկային մարմիններին հատուկ ուշադրության տակ առնել վնասով աշխատող ընկերություններին:

Մեկնաբանել և վաստակել ֏25

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *