26/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 մեկնաբանություն
Տիգրան
Տիգրան
7 տարի առաջ

Ստուգիչ հարցին պատասխան՝
Կազմակերպությունը պաշարները չափում է ինքնարժեքից և վաճառքի գնից՝ հանած համալրման և վաճառքի ծախսումները, նվազագույնով: Կազմակերպությունը դրանք ըստ արտադրատեսակների պետք է բաշխի՝ խելամիտ և հետևողական հիմունքով: Բաշխումը կարող է հիմնվել, օրինակ, յուրաքանչյուր արտադրատեսակի վաճառքի արժեքի համամասնության վրա՝ կամ արտադրական գործընթացի փուլում, երբ յուրաքանչյուր արտադրատեսակ արդեն կարելի է տարբերակել, կամ արտադրության ավարտի պահին: Երկրորդական արտադրատեսակների մեծամասնությունն իրենց բնույթով էական չեն: Նման դեպքերում կազմակերպությունը դրանք պետք է չափի վաճառքի գնով՝ հանած համալրման և վաճառքի ծախսումները, և այդ գումարը հանի հիմնական արտադրատեսակի ինքնարժեքից: Արդյունքում հիմնական արտադրատեսակի հաշվեկշռային արժեքը ոչ էականորեն է տարբերվում իր ինքնարժեքից: