Կարո՞ղ է կուտակային կենսաթոշակից պետությունը գումար գանձել

Արման.

Բարև ձեզ: Եթե տվյալ պահին անձը չի աշխատում, կարո՞ղ է կուտակային կենսաթոշակից պետությունը գումար գանձի:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

6 thoughts on “Կարո՞ղ է կուտակային կենսաթոշակից պետությունը գումար գանձել

  1. Բարև Ձեզ: Ես նույն խնդիրն ունեմ. այս օրերին ինձ կենսաթոշակային հաշվի եռամսյակային հաշվետվություն է եկել, որտեղ եկամուտ հատվածում -5599.2 դրամ էր նշված: Ինչու՞ է եկամուտից գումար գանձվել:
    Ես նույնպես այժմ չեմ աշխատում, բայց իմ՝ ժամանակին վճարած պարտադիր կուտակային վճարների վրա տոկոս էր գումարվում, և եկամուտը աճում էր: Սակայն այս անգամ եկամուտս նվազել է:

  2. Հարգելիներս, գումար չի գանձվել, պետությունը գումար չի գանձում, քանի որ տրված են ֆոնդերը մասնավոր կառավարման, իսկ նվազումը պայմանավորված է փայերի վերագնահատումներով/վերահաշվարկներով: Ես իմ հաշվին էլ եմ դա նկատել, սակայն ինձ համար պարզ էր պատճառը: Հակառակը՝ մտածեք այն մասին, որ օրենքով համարվում է ձեր սեփականություն հանդիսացող գումարներ, սակայն հիմա հասանելիություն չունեք գոնե որոշ չափով օգտվելու այս նեղ վիճակում առօրյա մինիմալ կարիքների համար այդտեղից գումար հանելու և ծախսելու նպատակով:

    1. Բարև Ձեզ, Տիգրան: Ասացեք, խնդրեմ, ի՞նչ փայերի մասին է խոսքը, արդյո՞ք այդ գումարը արդեն ինձ պատկանող գումարը չէ: Եթե հնարավոր է, պարզաբանեք՝ ի՞նչ է նշանակում «փայերի վերագնահատումներով/վերահաշվարկներով»: Եվ արդյո՞ք էլի է լինելու նվազեցում և որքա՞ն ժամանակը մեկ:
      Իսկ Ձեր ասածի հետ համաձայն եմ, կարելի է այնպես անել, որ այն մարդիկ, ովքեր այժմ աշխատանք չունեն, գոնե քիչ չափով այդ կուտակված կենսաթոշակի գումարից փոխհատուցվեն: Արդյո՞ք կարելի է դիմել այս առաջարկով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:

      1. Ձեզ պատկանող գումարը բաժանված է փայերի, փայի սկզբնական արժեքը սահմանվել է 1 000 դրամ: ՀՀ ԿԲ 24.05.2011թ. թիվ 156-Ն որոշում.
        8. Ֆոնդի կառավարիչը յուրաքանչյուր աշխատանքային օր հաշվարկում և մինչև հաջորդ աշխատանքային օրվա ժամը 15:00-ն մասնակիցների ռեեստրը վարողին է տրամադրում իր կողմից կառավարվող յուրաքանչյուր ֆոնդի փայի հաշվարկային արժեքը, տեղաբաշխման և հետգնման (մարման) գները: Մասնակիցների ռեեստրը վարողը ֆոնդի փայի հաշվարկային արժեքը, տեղաբաշխման և հետգնման (մարման) գները կառավարչից ստանալուց հետո դրանք անմիջապես հրապարակում է իր ինտերնետային կայքում:
        Հարցի երկրորդ մասի հետ կապված ասեմ, որ ոչ միայն կարելի է դիմել, այլ պետք է դիմել այս առաջարկով և ոչ միայն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, նաև կառավարություն, ԱԺ, անգամ Սահմանադրական դատարան: Եթե 6 տարի է 2014թ.-ից երկրում չկա գործազրկության նպաստ սոցիալական ապահովության գործիքը, գրանցված աշխատողը միակողմանիորեն վճարում է եկամտային հարկ, սոց. վճար կամ կուտակային վճար, դրոշմանիշային վճար, սակայն երբ աշխատանք չունի, չի կարող օգտվել ո՛չ կուտակած իրեն պատկանող գումարներից, ո՛չ էլ ստանալ պետական նպաստ՝ գործազրկության նպաստ: Գործազուրկի կարգավիճակում հայտնված անձը գոնե պետք է 6-12 ամիս ժամկետով հնարավորություն ունենա ստանալու իր կատարած և կուտակած միջոցներից գումար ամսական ոչ պակաս 68 000 դրամից կամ նվազագույն աշխատավարձի չափից, ոչ ավել, ասենք, իր կողմից ստացված վերջին աշխատավարձի 50 տոկոսից: Առկա է ակնհայտ իրավական ու սոցիալական անհամաչափություն վարձու աշխատող անձանց պարտականությունների և սոցիալական երաշխիքների առկայության և իրացման հնարավորությունների միջև: Ահա այստեղ է չգրանցված/օրավարձով աշխատողների չգրանցվելու/չգրանցելու արդարացի մոտիվացիան: Ինչու՞ ստանալ հիմա 26 տոկոսով պակաս հարկվող աշխատավարձ, եթե կարելի է ստանալ առանց հարկման և հետագա սոցիալական երաշխիքների: ՀՀ Սահմանադրությանը և ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին՝ վերանայված սոցիալական Խարտիային, հակասող իրողություններ են սրանք:

        1. Շնորհակալություն, հարգելի Տիգրան:
          Ես կփորձեմ դիմել այդ առաջարկով, չնայած չեմ կարծում, որ այն կընդունվի, ամեն դեպքում լավ կլիներ, որ էլի մարդիկ դիմեին նույն առաջարկով:

          1. Երբ կցանականաք զբաղվել, չգիտեմ՝ հարցը ոնց եք բարձրացնելու, կապնվեք, էլի որոշ հիմքեր կտամ կամ կասեմ: Էլի մարդկանց կողմից նույն առաջարկով դիմելու համար պետք է շարժում կամ խումբ ձևավորել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *