Կենսաթոշակային հաշվի եռամսյակային հաշվետվության հետ կապված

Մարիամ.

Բարև Ձեզ: Ես գրանցված աշխատող եմ, համենայն դեպս այդպես եմ տեղեկացված, սակայն այսօր ստացել եմ կենսաթոշակային հաշվի եռամսյակային հաշվետվություն, որտեղ պետության և մասնակցի կողմից վճարումը նշված է 0: Արդյո՞ք սա նշանակում է, որ սոց. վճար չի վճարվում իմ կողմից, և ես գրանցված աշխատող չեմ: Շնորհակալություն:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

4 thoughts on “Կենսաթոշակային հաշվի եռամսյակային հաշվետվության հետ կապված

  1. Ձեր գրանցված լինելու հանգամանքը կարող եք պարզել ձեզ մոտ տարածքային հարկային բաժամնունքից վերցնելով անհատական հաշվի քաղվածք: Տարվա մեջ 1 անգամ տրամադրվում է անվճար:

  2. Շնորհակալ եմ: Իսկ պարտադիր կուտակայինի հաշվետվությունում մի՞թե մասնակցի և պետության կողմից վճարված գումարը չի նշվում, եթե սոց. վճար է վճարվում այդ աշխատողի համար:

  3. Եթե դուք գրանցված աշխատող եք, կազմակերպությունը ձեր անունով ամեն ամիս գումար պետք է փոխանցած լինի։ Պարզեք ձեր հաշվապահի հետ կամ հարկայինում։

  4. Շնորհակալություն, արդեն պարզել եմ: Հարկայինից վերցրել եմ ֆիզիկական անձի անհատական հաշվի քաղվածք, որտեղ նշված էր իմ ստացած եկամուտը այդ կազմակերպությունում, այսինքն՝ գրանցված եմ, սակայն եկամտային հարկ և սոց. վճար վճարված չէ, այդ պատճառով կենսաթոշակային հաշվի եռամսյակային հաշվետվությունում 0 է նշված: Չգիտեմ՝ արդյոք կարելի է 3 ամիս չվճարել եկամտային հարկ և սոց. վճար, կարծում եմ՝ պետք է որ ի վերջո վճարեն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *