Կուտակային վճարի հետ կապված

Հեղինե.

Հարգելի հաշվապահներ, կիսվեք խնդրեմ պարտադիր կուտակայինից աշխատակցի դիմումի հիման վրա հրաժարվելու ձեր ունեցած ինֆորմացիայով. ինչպե՞ս գրել դիմումը, և ինչպե՞ս դրան ընթացք տալ: Ինչպե՞ս տեղեկացնել ՊԵԿ-ին և Հարկային տեսչությանը, որ աշխատակիցը չի ցանկանում մնալ կուտակայինի համակարգում, ու ինչպե՞ս ներկայացնել դա էլեկտրոնային հաշվետվության մեջ: Կանխավ շնորհակալ եմ:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Կուտակային վճարի հետ կապված

  1. Հարգելի կոլեգաներ, ինձ նույնպես հետաքրքիր է, թե ինչպես գրեն աշխատակիցները դիմումը: Մտածում եմ` գրեն, օրինակ, “ԱԾ ՍՊԸ-ի տնօրեն Կարեն Կանյանին գանձապահ Մերի Մակարյանից դիմում – Խնդրում եմ Ձեզ սույն թվականի հունիսի 1-ից սկսած իմ անունից չհաշվարկել և չփոխանցել կուտակային վճարները և անձնագրային տվյալները”: Իսկ ի՞նչ է նշանակում “դիմումն ընդունող իրավասու անձը դիմումատուին է տրամադրում դիմումը գործատուին ներկայացրած լինելու մասին գրավոր հավաստում-ը”, այսինքն դիմումի վրա համապատասխան իրավասություն ունեցող անձը կարո՞ղ է դիմումի վրա ստորագրել և գրել ստացա, դա բավարա՞ր է:

    0
  2. Հարկային հաշվետվությունների մեջ հաշվապահները արդեն առանց խնդրի կարող են ներկայացնել առանց կուտակային պահումների հաշվարկը:

    Ըստ “Դեմ եմ” նախաձեռնության` ճշտված հաշվարկները ներկայացնելու են թիվ 86-ձևով, ինչպես նաև ընթացիկ ամսվա հաշվարկը, սկսած 01.06.2014թ. եկամտային հաշվարկի ձևը ներկայացնելու են թիվ 109 հաշվարկով:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *