Համատեղությամբ աշխատանք

Յուրա.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանեք, արդյո՞ք կարող է երաժշտական դպրոցի դասատուն համատեղությամբ աշխատել 3 տեղ՝ ընդհանուր 2.5 դրույքով:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

4 thoughts on “Համատեղությամբ աշխատանք

  1. Բարև Ձեզ: Տարբեր գործատուների կամ նույն գործատուի մոտ երկու և ավելի աշխատանքային պայմանագրերով աշխատողի ամենօրյա աշխատաժամանակի տևողությունը (ներառյալ` հանգստի և սնվելու համար ընդմիջումները) չի կարող անցնել օրական 12 ժամից: Ծանոթացեք Աշխատանքային օրենսգրքի հոդված 139. Աշխատաժամանակի տևողությունը:

  2. Աշխատանքային օրենսգրքի հոդված 180. Աշխատանքի վարձատրության կազմակերպումը. Ժամային, գործավարձային և ամսական դրույքաչափը, աշխատանքի վարձատրության այլ ձևեր, չափն ու պայմանները, աշխատանքի նորմաները սահմանվում են կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով: Այսինքն՝ դրույքաչափի հարցը կարգավորվելու է Ձեր աշխատանքային պայմանագրով: Սահմանափակում չկա, բայց պետք է պահպանվի նվազագույն աշխատավարձի չափը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *