Համարվու՞մ է արդյոք վճարումը անկանխիկ

ashot.

Կազմակերպության դրամարկղից տրված կանխիկ գումարով հաշվետու անձը կատարում է վճարում բանկային համակարգի միջոցով` ձեռքբերված ապրանքի դիմաց: Համարվու՞մ է արդյոք վճարումը անկանխիկ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tatevik

Հարգելի Աշոտ, իմ կարծիքով, կազմակերպության կողմից հաշվետու անձին տրված գումարի գործարքը կհամարվի կանխիկ դրամով իրականացված, իսկ հաշվետու անձի կողմից` կազմակերպության անունից, կատարած վճարումը բանկային համակարգի միջոցով` անկանխիկ:

Արսեն

Հարգելի Աշոտ, եթե ԱԱՀ-ի հաշվանցման համար եք հարցնում, ապա այո, կհամարվի անկանխիկ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
5 օգոստոսի 2008 թ. N 6
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
1. Օրենքով սահմանված դեպքերում և կարգով ավելացված արժեքի հարկի հաշվանցումներ կատարելու առումով ձեռք բերված ապրանքների կամ ստացված ծառայությունների դիմաց բանկային փոխանցում է համարվում բանկի կամ փոստի միջոցով մատակարարի բանկային հաշվին դրամական միջոցների փոխանցումը, որով լրիվ կամ մասնակիորեն մարվում է մատակարարի հանդեպ պարտավորությունը:

Իսկ եթե դրամարկղային գործառնությունների մասով է խոսքը գնում ապա կհամարվի կանխիկ համաձայն
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
2. Սույն հոդվածում նշված սահմանափակումների կիրառման իմաստով կանխիկ դրամով վճարում են համարվում գնման դիմաց կատարված բոլոր վճարումները, ներառյալ՝ կանխավճարները, առհաշիվ տրված կանխիկ դրամի հաշվին կատարվող վճարումները: