Հայաստանում լիցենզավորված են 33 աուդիտորական կազմակերպություն և 9 անհատ աուդիտոր

Այս տարվա հունվարից մարտ ընկած ժամանակահատվածում ՀՀ ֆինանսների նախարարությունը տրամադրել է աուդիտորական ծառայությունների իրականացման 9 լիցենզիա: Նույն ժամանակահատվածում դադարեցվել է աուդիտորական ծառայությունների իրականացման 1 լիցենզիայի գործողություն, ևս 1 լիցենզիայի գործողությունը հանվել է կասեցումից:

Նշված ժամանակահատվածում աուդիտ իրականացնող անձանցից գանձվել է 605.000 դրամ տուգանք: Ընթացիկ տարվա հունվար-մարտ ամիսներին օրենքով սահմանված կարգի համաձայն գանձվել է 4 մլն 375 000 դրամ պետական տուրք, որից 4 մլն 250 000 դրամը` աուդիտորական կազմակերպություններից, իսկ 125 000 դրամը` անհատ աուդիտորներից:

Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 1-ի դրությամբ լիցենզավորված են 33 աուդիտորական կազմակերպություն և 9 անհատ աուդիտոր:

Այս մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Աղբյուր` panorama.am

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
0 Մեկնաբանություն
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները