Հաշիվ-ապրանքագիրն ունի՞ արդյոք վաղեմության ժամկետ

Nare.

Խնդրում եմ պատասխանել, վճարման ենթակա հաշիվ-ապրանքագիրն ունի արդյոք վաղեմության ժամկետ, այսինքն` ցանկանում եմ իմանալ ամսաթվի տեսանկյունից որքա՞ն հին կարող է լինել ներկայացված Հ/Ա-ը: Խնդրում եմ նշել պատասխանի հիմքը: Շնորհակալություն:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

1 thought on “Հաշիվ-ապրանքագիրն ունի՞ արդյոք վաղեմության ժամկետ

  1. Հարգելի Նարե, օրենքով հաշիվ-ապրանքագիրը պետք է ստանաք այն ժամանակ, երբ այն դուրս է գրվել, սակայն եթե Դուք ստացել եք ետին թվով հաշիվ-ապրանքագիր, նախ պետք է հաշվի առնեք այն հանգամանքը, որ նախորդ հաշվետու ժամանակաշրջանի/ների համար հանձնել եք հաշվետվություն/ներ, օրինակ, ԱԱՀ-ի հաշվարկ, և այդ հաշիվ-ապրանքագիրը ընդունելու դեպքում Դուք պետք է ներկայացնեք ճշգրտված հաշվետվություններ: Բացի դա, կա ևս մեկ խնդիր՝ կապված դեբիտորական/կրեդիտորական պարտքերի կետանցման հետ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *