Հաշվապահական ձևակերպումներ

Մանե.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք տալ հետևյալ գործառնությունների հաշվապահական ձևակերպումները:

1 Մատակարարից հարկային հաշվով ձեռք է բերվել հումքի տեսականի /ընդամենը 23.352.000, ԱԱՀ- 4.6700.400/:
2 Ձեռքբերված հումքատեսակները կազմակերպություն են տեղափոխվել կապալառուի բեռնատարով: Ավտոծառայության արժեքը ըստ հարկային հաշվի կազմում է 720.000 դրամ, ներառյալ ԱԱՀ- 120.000 դրամ:
3 Արտադրությունում զբաղված աշխատողներին հաշվեգրվել է աշխատավարձ:
4 Արտադրությունում ծախսվել է մատակարարներից հարկային հաշվով ստացված էլ. էներգիան և ջուրը:
5 Աշխատավարձի հիման վրա կատարվել են հատկացումներկուտակային կենսաթոշակային հիմնադրամին:
6 Արտադրության կազմակերպման և կառավարման կայուն ծախսերը՝ հաշվետու տարվա համար. արտադրության պետին հաշվեգրվել է աշխատավարձ, հատկացումներ կուտակային կենսաթոշակային հյիմնադրամին, հիգիենայի պարագաների ծախս, ստացվել է անհատույց մասնագիտական գրականություն:
7 Արտադրության կազմակերպման և կառավարման ծախսերը ամբողջությամբ վերագրվել են հիմնական արտադրության ծախսերին
8 Հաշվարկվել է արտադրության հիմնական միջոցների մաշվածությունը:
9 Սեփական բեռնատարները մատուցել են ավտոծառայություն :
10 Արտադրության յուրաքանչյուր բանվորին և ղեկավար անձնակազմին աշխատավարձից պահվել է եկամտային հարկ:
11 Ընդունվել է հեռահաղորդակցւթյան ծառայություններ 1.500.000 դրամ, ներառյալ ԱԱՀ- 250000 դրամ
12 Գործուղումից վերադաևձած գրասենյակի աշխատակիցը հաշվապահությանը ներկայացրչել է կանխավճարային հաշվետվություն, որի համաձայն փաստաթղթավորված ծախսերը կազմել են 127000 դրամ:
13 Առհաշիվ գումարի չօգտագործված մասը մուտքագրվել է դրամարկղում:
14 Մուտքագրվել են պատրաստի արտադրանքներ
15 Ապրանքային արտադրանքը դուրս է գրվել պահեստից փաստացի ինքնարժեքով:
16 Արտադևանքը հանձնվել է գնորդին իրացման գնով
17 Գնորդներից փոխանցումով ստացվել է հասույթ:
18 Գանձապահը բանկում կանխիկացրել է դրամ աշխատավարձ վճարելու համար:
19 Կանխիկացված գումարը մուտք դրամարկղ
20 Բանկը կանխիկացման համար գանձել է գործավարձի գումար
21 Իրացվել է արտադրանք
22 Դրամարկղից վճարվել է աշխատավարձ
23 Դեպոնենտագրվել է աշխատավարձի գումար:
24 փոխանցումով վճարվել է՝
ծախսված էլէներգիայի դիմաց
ծախսված ջրի դիմաց
ստացված հեռահաղորդակցության ծառայության դիմաց
եկամտային հարկ
ԱԱՀ
25 Դուրս է գրվել իրացման ինքնարժեքը
26 Դուրս են գրվել վարչական ծախսերը
27 Դուրս են գրվել իրացումից զուտ հասույթը
28 Ձևակերպվել է իրացումից ֆինանսական արդյունքը ըստ ապրանքային արտադրատեսակների և կազմակերպության առումով:

ՆԱԽԱՊԵՍ ՇԱՏ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ;

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Հաշվապահական ձևակերպումներ

  1. Ինձ շատ ծանոթ հիմար խնդիր, որը տալիս են ագրարային համալսարանում, ոչ մի թիվ չի բռնում: Ի դեպ, տալիս են 1-ին կուրսում, երբ դեռ նոր նոր պետք է ամեն ինչ սովորել:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *