Հաշվապահի #գործկա Պրեստիժ Մոթորս ընկերությունում

Ընկերություն՝ Պրեստիժ Մոթորս ՍՊԸ
Հասցե՝ ք․ Երևան Արշակունյաց 127/21
Հեռախոս՝ +37498546649
Էլ․ փոստ՝ accounting@prestigemotors.am
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ

Աշխատանքի նկարագրություն՝

1․Բանկային քաղվածքների գրանցում (փոխանցումներ ՀՀ տարածքում, արտարժույթով, արտարժույթի փոխարկում, վարկերի մարում, լիզինգ)։
2․ՀՄ մուտքագրում, շահագործման հանձնում, օտարում, կապիտալի և ընթացիկ ծախսերի ձևակերպում և դրան առնչվող այլ գործարքների իրականացում։
3․ՆԱ մուտքագրում, տեղաշարժ, հավելյալ ծախսերի բաշխում։
4․Ծառայությունների ձևակերպում,
5․Ներմուծումների գրանցում (3-րդ երկիր, ԵԱՏՄ ),ինքնարժեքի հաշվարկ,
6․Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում,
7․Դրամարկղային գրքի վարում,
8․Հարկային հաշվետվությունների համար անհրաժեշտ փաստաթղթերի և տվյալների պատրաստում և տրամադրում գլխավոր հաշվապահին,
9․Պաշտոնից բխող այլ պարտականությունների կատարում։

Պահանջներ՝

1․Բարձրագույն կրթություն հաշվապահության, ֆինանսների կամ տնտեսագիտության ոլորտում,
2․Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ,
3․ՀՀ հարկային և աշխատանքային օրենսդրության և հաշվապահական ստանդարտների իմացություն,
4․ՀԾ հաշվապահ և MS Office փաթեթի, մասնավորապես Excel-ի լավ իմացություն,
5․Պատասխանատվության բարձր զգացում և ժամկետներին հետևելու ունակություն,
6․Թիմում արդյունավետ աշխատելու կարողություն։

Աշխատավարձ՝ 200 000
Այլ նշումներ՝ լրիվ դրույք, աշխատանքային գրաֆիկը՝ հնգօրյա