Հաշվապահի որակավորման քննություն

Անի.

Ֆինանսների նախարարության կողմից կազմակերպվող հաշվապահի որակավորման քննությունը ամենամոտ ժամանակում ե՞րբ է, ո՞վ կարող է ասել: Կհուշե՞ք կարգի մասին: Գիտեմ, որ տևում է 4 ժամ: Ի՞նչ իրավունքներ և պարտականություններ ունի քննություն հանձնողը: Եվ ճի՞շտ է, որ թույլատրվում է օրենքների, հաշվային պլանի առկայություն` գրքերի կամ թղթերի տեսքով:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Հաշվապահի որակավորման քննություն

  1. Հարգելի Անի, քննությանը մասնակցելու համար պետք է դիպլոմով, աշխ. գրքույկով և անձնագրի ու սոց. քարտի պատճեով ներկայանաք ֆին. նախ. հերթագրվելու համար: Նախքան քննությունը պետք է պետ. տուրք վճարեք 3000 դրամի չափով և քննությանը ներկայանաք կտրոնով ու անձնագրով: Սակայն հերթը բավականին մեծ է, այնպես որ մոտակա քննության օրը իմանալը Ձեզ օգուտ չի բերի: Հիմա գրանցվելու դեպքում Ձեզ կկանչեն մի քանի ամիս հետո:

    Քննությանը կարող եք տանել 2 հատ գրիչ, հաշվիչ: Բոլոր օրենսդրական ակտերը տրամադրում են իրենք:

  2. Շնորհակալություն, Արա, կարո՞ղ եք ասել հենց նախարարության կողմից անցկացման կարգի մասին որոշման մեջ գրված է կետ 14 . Սույն կարգն ուժի մեջ մտնելուց հետո` ա. եռամսյա ժամանակահատվածում անցկացվող քննություների ընթացքում մասնակցին չի թույլատրվում երկխոսության մեջ մտնել մյուս մասնակիցների հետ, օգտվել համակարգչից, հեռահաողորդակցման միջոցներից, իրավական ակտերից, և այլ փաստաթղթերից, մասնագիտական գրականությունից ու ծածկաթերթիկներից:
    բ. Չորրոդ ամսվանից սկսած անկացվող քննությունների ընթացքում, մասնակցին թույլատրվում է օգտվել ՀՀ ֆին և էկոնոմիկայի նախարարի սահմանած ցանկում ընդգրկված նորմատիվ իրավական ակտերից և կամ գրականությունից, սակայն չի թույլատրվում երկխոսության մեջ մտնել մյուս մասնակիցների հետ, օգտվել համակարգչից, հեռահաողորդակցման միջոցներից, և այլ փաստաթղթերից, մասնագիտական գրականությունից ու ծածկաթերթիկներից:
    Կբացատրե՞ք` այս ինչ ժամանակի մասին է խոսքը, սա երբ է կիրառվում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *