Հաշվապահի օր

Գրիգոր.

Ողջույն Բոլորին , ուզում եմ շնորհավորել բոլորիս հաշվապահի օրվա կապակցությամբ 🙂
ՌԴ Օրենքով 21 նոյեմբերի, ոչինչ որ մենք նման օր չունենք 🙂

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

8 thoughts on “Հաշվապահի օր

  1. Հարգելի Գրիգոր,
    ՌԴ-ում հաշվապահի օր պաշտոնապես չկա, սակայն Դուք իրավացի եք` նոյեմբերի 21-ին այնտեղ սովորաբար նշում են հաշվապահի օրը, քանի որ 1996թ-ին այդ օրը ՌԴ նախագահ Բորիս Ելցինը ստորագրել է “Հաշվապահական Հաշվառման մասին” օրենքը:
    Հայաստանում “Հաշվապահական Հաշվառման մասին” օրենքը ՀՀ Ազգային ժողովը ընդունել է 2002 թվականի դեկտեմբերի 26-ին , իսկ ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանը այն ստորագրել է 2003 թ. հունվարի 31 – ին:
    Այս կապակցությամբ առաջարկում ենք շնորհավորել մեր ռուս կոլեգաներին և … սպասել հունվարի 31-ին` հաշվապահի օրը նշելու համար: 😉

    0
  2. Լիովին համաձայն եմ, ուղղակի մեզ մոտ այդ օրը ընդհանրապես չի նշվում, ուստի կարելի է սկսել նշել այդ օրը, որ ասել եք 🙂 և կխնդրեի մյուս մասնակիցներին նույնպես արձագանքել այս քննարկմանը 🙂 Շնորհակալություն:

    0
  3. Լիովին համամիտ եմ Գրիգորի հետ, հարկավոր է լրացնել բնագավառի թերությունները նաև այդ տեսանկյունից 😉

    0
  4. Համաձայն եմ Ձեզ հետ, հունվարի 31-ը շատ հարմար օր է Հաշվապահի օր դարձնելու համար: Համոզված եմ, որ օրը արդեն ընտրված է, մնում է միմյանց տեղեկացնել այս որոշման մասին: Ժամանակը կգա, և այն կհաստատվի նաև օրենքով:

    0
  5. Շնորհավորում եմ բոլոր հաշվապահներին, մաղթում եմ, որպեսզի ստուգումներ ուշ-ուշ լինեն, իսկ լինելու դեպքում ավարտվեն բարեհաջող 🙂 Մինչ հունվարի 31 😉

    0
  6. Համենայն դեպս ճիշտ կլինի Հայաստանում էլ ընդունել “Հաշվապահի օր”-ը նոյեմբերի 10 -ին` միավորվելով միջազգային հաշվապահների հետ :

    0
  7. Ժոխովուրդ ջան ճիշտ չէր լինի այդ օրը նշել բալանսի հանձնումից հետո: Այսպես ասած մաքուր խղճով)))

    Իհարկե սա կատակ էր: Ճիշտ հաշվապահի խիղճը միշտ էլ մաքուր է: )

    Համակարծիք եմ Ձեզ հետ: Կարելի է ավանդույթի ակունքներում կանգնած լինել: Այս տարի հաշվապահի օր կնշենք հունվարի 31-ին:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *