Հաշվապահների որակավորում

Բարև ձեզ:

ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հաշվապահների և աուդիտորների որակավորման գործընթացի վերաբերյալ հայտարարության մեջ նշվել է, որ 2020 թվականի ապրիլի 16-ից «Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հավատարմագրվել է որպես հավատարմագրված մասնագիտացված կառույց և սրանով պայմանավորված՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը 2020 թվականի ապրիլի 17-ից հաշվապահների որակավորման քննությանը մասնակցելու և աուդիտորի որակավորում ստանալու դիմումներ այլևս չի ընդունելու։
Այսինքն՝ Ֆիննախի կողմից որակավորում այլևս չի՞ լինելու, թե՞ ուղղակի այդ գործառույթը տրվել է ՀՀԱԱ-ին։

Շնորհակալություն:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Avatar
Author: Anna

4 thoughts on “Հաշվապահների որակավորում

  1. Ֆիննախի կողմից որակավորում մասնավոր հատվածի մասով չի լինելու, այդ գործառույթը վերապահվել է ՀՀԱԱ-ին՝ օրենքով, իսկ հանրային հատվածի մասով մնում է ֆիննախը։

  2. Շնորհակալություն: Այսինքն՝ նախկին 3 000 դրամի փոխարեն պետք է 120 000 վճարենք, որ ստանանք որակավորումը։ Բիզնես է լրիվ:

    1. Լիաննա, այո, նախկինում 3 000 էր, իսկ նոր կարգի մասին դեռ չգիտեմ որքան է, հանրային հատվածինը 3 000 է, առաջին քննությունը դեռ չի անցկացվել, դրանք դեռ գործի չեն գնում նորմալ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *