Հաշվետվություն հիմնական միջոցների վերաբերյալ

Աննա.

Կարո՞ղ եք ինձ օգնել հետևյալ հարցում: Ինչպե՞ս է հաշվարկվում հիմնական միջոցների միջին տարեկան արժեքը հիմնական միջոցների տարեկան հաշվետվության մեջ:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

1 thought on “Հաշվետվություն հիմնական միջոցների վերաբերյալ

  1. Հարգելի Աննա, երևի խոսքը վիճակագրական ծառայություն ներկայացվող հաշվետվության մասին է` Ձև 11-ՀՄ.

    11.Հիմնական միջոցների միջին տարեկան արժեքը, ըստ գործունեության հիմնական տեսակի և ապրանքներ արտադրող և ծառայություններ մատուցող այլ ճյուղերի որոշվում է հաշվետու տարվա սկզբի և վերջի դրությամբ հիմնական միջոցների արժեքի կեսի և տարվա մնացած ամիսների 1-ի դրությամբ հիմնական միջոցների արժեքի հանրագումարը բաժանելով 12-ի:
    Եթե կազմակերպությունը գործարկվել է ոչ տարվա սկզբից, ապա հիմնական միջոցների միջին տարեկան արժեքը որոշվում է հետևյալ կերպª
    11.1. Եթե կազմակերպությունը գործարկվել է որևէ ամսվա սկզբից, բացառությամբ հունվարի (փետրվարի 1-ին, մարտի 1-ին և այլն), ապա հիմնական միջոցների միջին տարեկան արժեքը որոշվում է գործարկման ամսվա 1-ի դրությամբ հիմնական միջոցների արժեքի կեսի (փետրվարի 1-ի, մարտի 1-ի և այլն), հաշվետու տարվա վերջի դրությամբ հիմնական միջոցների արժեքի կեսի և հաշվետու տարվա մնացած բոլոր ամիսների 1-ի դրությամբ հիմնական միջոցների արժեքների հանրագումարը բաժանելով 12-ի:
    11.2. Եթե կազմակերպությունը գործարկվել է ամսվա առաջին կեսին, ապա հիմնական միջոցների միջին տարեկան արժեքը հաշվարկելիս գործարկման ամիսը ընդունվում է որպես լրիվ ամիս:
    Եթե կազմակերպությունը գործարկվել է ամսվա երկրորդ կեսինª ապա հիմնական միջոցների միջին տարեկան արժեքը հաշվարկվում է սկսած գործարկման ամսին հաջորդող ամսի 1-ից:
    11.3. 51, 52, 53 տողերի տվյալները հաշվարկվում են ելնելով, համապատասխանաբար, 02, 16 և 20 տողերում ցույց տրված տվյալների: Եթե հաշվետու տարում կազմակերպությունում չի անցկացվել հիմնական միջոցների վերագնահատում, ապա 4-րդ և 5-րդ սյունակների տվյալները պետք է հավասար լինեն:
    Որպես կանոն հիմնական միջոցների միջին տարեկան արժեքը գտնվում է հիմնական միջոցների տարեսկզբի և տարեվերջի արժեքների միջև ընկած ժամանակահատվածում:

    Ընդհանրապես, կարող եք այցելել ՀՀ վիճ. ծառայության պաշտոնական կայքը` http://www.armstat.am և գտնել վիճակագրական հաշվետվությունների ձևերը` իրենց լրացման կարգերով:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *