Հաստատագրված վճարի վերաբերյալ

Արփինե.

Ողջույն բոլորին, խնդրում եմ պատասխանեք, թե սրճարանների, ռեստորանների համար հաստատագրված վճարը որոշվում է ըստ սեղանների քանակով, թո ոչ: Եթե այո, ապա որքա՞ն է մեկ սեղանի համար օրենքով սահմանված հաստատագրված չափը:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

5 thoughts on “Հաստատագրված վճարի վերաբերյալ

  1. Արփինե ջան համաձայն
    ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
    ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
    Հոդված 34. Հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարների չափը

    Հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է ելակետային տվյալի և ուղղիչ գործակցի (գործակիցների) արտադրյալի 2000-ապատիկի չափով` դրամական արտահայտությամբ:

    Հոդված 35. Հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար հաստատագրված հաշվարկման ելակետային տվյալները

    1. Հաստատագրված վճարի հաշվարկման համար ելակետային տվյալ է համարվում հանրային սննդի գործունեության իրականացման վայրի զբաղեցրած սպասարկման սրահի մակերեսը` քառակուսի մետրերով:

    2. Արտաքին բուֆետների (շարժական և հատուկ սարքավորումներով խոհարարական արտադրանքի պատրաստմամբ և սպասարկմամբ զբաղվող) և սպասարկման սրահ չունեցող այլ վայրերի համար սպասարկման մակերեսն ընդունվում է 20 քառակուսի մետր:

  2. Հարգելի Արփինե, հասարակական սննդի օբյեկտների հաստ.վճարը հաշվարկվում է առևտրական մակերեսով

  3. Բարև Ձեզ:Ըստ հաստատագրված վճարների օրենքի 35 հոդվածի,Դուք հաստատագրված վճար վճարելու եք մակերեսի համար:Կան նաև լրացուցիչ գործակիցներ:

  4. Ողջույն Արփինե , հանրային սննդի հաստատագրված վճարը հավասար է սպասարկման մակերեսի, ուղղիչ գրծակցի և 2000 դրամի արտադրյալին: ՈՒղղիչ գործակիցը մինչև 50 մ2= 0.75, միրչև 300 մ2= 1, 300 մ2 գերազ. =0.6, 500 մ2 գերազ. = 0.3: Եթե կա բացօթյա տարածք ապա գումարվում են նաև այլ գործակիցներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *