Հացի արտադրությամբ զբաղվող Ա/Ձ-ն պե՞տք է ներկայացնի ֆիզիկական ծավալի հաշվետվություն

Վազգեն.

Բարև Ձեզ: Հացի արտադրությամբ զբաղվող Ա/Ձ-ն ինչպե՞ս պետք է ներկայացնի ֆիզիկական ծավալի հաշվետվությունը: Քանի՞ կգ պետք է վերցնել 1 հացի քաշը:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Հացի արտադրությամբ զբաղվող Ա/Ձ-ն պե՞տք է ներկայացնի ֆիզիկական ծավալի հաշվետվություն

  1. Հացի արտադրությամբ զբաղվող Ա/Ձ-ն էլեկտրոնային եղանակով պետք է ներկայացնի եռամսյակի հաշվով ֆիզիկական ծավալի հաշվետվությունը: 1 հացի քաշը պետք է վերցնեք միջինացված թիվ, եթե առանձին տեսականերով են, ապա առանձին պետք է հաշվել ու գումարել, կամ առաջնորդվել ստանդարտով՝ հաշվի առնելով տեխնոլոգիական կորուստները: Հաշվետվությունը վերաբերում է նաև հետևյալ ապրանքատեսակներին՝ խմորեղեն, հրուշակեղեն, թխվածք, վաֆլի և այլ հացաբուլկեղեն:

    0
  2. 1 հացի քաշը դուք պետք է որոշեք ըստ Ձեր արտադրության հացերի տեսականուց, քաշային առումով կշռից ելնելով, եթե չեք կողմնորոշվում՝ կշռեք մի 10 հաց ամեն տեսակից, գումարեք քաշերը, բաժանեք հացերի թվին կստանաք միջին մի թիվ, որը կլինի 1 հացի կշիռը, և լրացրեք հաշվետվության դաշտերը:

    0
  3. Այո, պետք է ներկայացնեք՝ հաշվարկելով միջին քաշ:
    Առանձին ապրանքների, այդ թվում` օգտակար հանածոների և դրանց արտադրատեսակների արտադրության և շրջանառության ֆիզիկական ծավալների, իրացման փաստացի գների (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՄԻՋԻՆ) վերաբերյալ հաշվետվությունները հարկային մարմին ներկայացնելու կարգը սահմանվում է ՀՀ կառավարության 6 հուլիսի 2017 թվականի N 802-ն որոշումով:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *