Հեռացված տվյալների վերականգնում

Վերականգնում

Կայքի “Օգտակար նյութեր” բաժնում ավելացվել է մի ծրագիր, որը թեպետ հաշվապահական չէ, սակայն կարող է բավական օգտակար գտնվել հաշվապահների համար:

Ֆիլմերում տեսած կլինեք, թե ինչպես են համակարգչից անհայտանում տվյալները, ինչպես են շիվարած մնում մեր կոլեգաները, երբ հանկարծակի համակարգչից հեռացվում է տվյալների ողջ շտեմարանը:

Սակայն մինչ խուճապի մատնվելը Դուք կարող եք փորձել վերականգնել հեռացված ինֆորմացիան “Recover My Files” ծրագրի օնությամբ: Ծրագիրն աշխատում է գրեթե բոլոր տեսակի տվյալների հետ, ունի պարզ աշխատանքային միջավայր:

Մեկնարկելիս ծրագիրը Ձեզ է առաջարկում ընտրել չորս գործողություններից որևէ մեկը`

  1. Fast File Search – Ֆայլերի արագ փնտրում: Ընտրե´ք այս տարբերակը, եթե ինֆորմացիան նոր է հեռացվել
  2. Complete File Search – Ֆայլերի լիարժեք փնտրում: Եթե առաջին տարբերակը չօգնեց, կարող եք փորձել ավելի խորացված փնտրում
  3. Fast Format Recover – Ֆորմատի արագ վերականգնում: Եթե հանկարծակի ֆորմատավորել եք համակարգչի որևէ երիզներից մեկը (C:, D: և այլն), ընտրե´ք այս տարբերակը
  4. Complete Format Recover – Ֆորմատի լիարժեք վերականգնում: Հանկարծակի ֆորմատավորման դեպքում` ավելի խորացված փնտրում

Փնտրելու ձևը ընտրելուց հետո ծրագիրը կառաջարկի ընտրել փնտրելու վայրը, թղթապանակները, որտեղից հեռացվել է ֆայլը/երը: Կարող եք ավելացնել Ձեր ցանկացած թղթապանակը` կրկնակի սեղմելով “Double click here to ADD a FOLDER to search” գրվածի վրա: Եվ վերջում կառաջարկվի ընտրել փնտրվող ֆայլի ֆորմատը:

Կախված ընտրված եղանակից և փնտրվող ֆայլերի ֆորմատների քանակից` փնտրելու տևողությունը կարող է տարբեր լինել: Փնտրումն ավարտելուց հետո կառաջարկվի պահպանել վերականգնված ֆայլերը: Ծրագիրը պահանջում է, որ գտնված ինֆորմացիան պահպանվի այլ երիզի վրա. եթե ֆայլը հեռացվել է C: -ից, պահպանե´ք այն D: -ի վրա:

Ծրագիրը կարող եք բեռնել այստեղ: Ծրագիրն ակտիվացնելու համար մուտքագրե´ք serial – ի տվյալները` ծրագրի մեջ Help կոճակն ընտրելով:

Աղբյուր` accountant.am

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *