Հիմնական միջոցների և արագամաշ առարկաների ճանաչում

ՎԱՀԵ.

Հարգելի կոլեգաներ, եթե սեղանը կամ հաստոցը, պահարանը միշտ հիմնական միջոց են, կապ ունի՞ 50005 դրամ է, ուրեմն ՀՄ է, եթե 49995 դրամ է ուրեմն արագամա՞շ է, խնդրում եմ` մի քիչ բացվածքով կբացատրեք, անչափ շնորհակալություն:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Հիմնական միջոցների և արագամաշ առարկաների ճանաչում

  1. Համաձայն ՀՀՄՍ 16-ի
    Հիմնական միջոցներ. նյութական ակտիվներ են, որոնք`
    ա) առկա են ապրանքների կամ ծառայությունների արտադրության (մատուցման) կամ մատակարարման, այլ կողմերին վարձակալության տալու կամ վարչական նպատակներով օգտագործելու համար, և
    բ) ակնկալվում է օգտագործել ավելի քան մեկ ժամանակաշրջանի ընթացքում:
    Իսկ Շահութահարկի մասին ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի մինչև 50 հազար դրամ արժողությամբ հիմնական միջոցների ամորտիզացիոն նվազագույն ժամկետը սահմանվում է մեկ տարի:

  2. Շահութահարկի մասին օրենքի 12 հոդվածով ասվում է, որ մինչև 50000 դրամ արժողությամբ, ուշադրություն, ՀՄ-ի ամորտիզացիոն նվազագույն ժամկետը մեկ տարի է սահմանվում. այսինքն դրանք մեկ տարուց պետք է ծախս ճանաչել, և իհարկե Հմ-ն կարող ունենալ 50000 դրամից քիչ արժողություն:
    Կարծում եմ, պետք է այսպես մեկնաբանել. ձեռք բերված ակտիվի արագամաշ կամ ՀՄ լինելու հանգամանքը կախված է նրա օգտագործման ժամկետից, ոչ թե արժեքից:
    Ձեր դեպքում,կարծում եմ, սեղանը և պահարանը ՀՄ է, սակայն եթե դրանց արժեքը 50000 դրամից քիչ է, ապա պետք է` դրանց ամորտիզացիոն նվազագույն ժամկետը սահմանեք մեկ տարի:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *