ՀԿ-ի խորհրդի կազմի համալրման վերաբերյալ

Կարինե․

Բարև Ձեզ: ՀԿ-ի խորհրդի կազմը կարո՞ղ է ցանկացած ժամանակ համալրվել նոր անդամներով։

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

4 thoughts on “ՀԿ-ի խորհրդի կազմի համալրման վերաբերյալ

  1. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ օրենքի
    Հոդված 5. Կազմակերպության անդամները
    1. Կազմակերպության անդամներն են կազմակերպության պետական գրանցումից հետո կազմակերպությանն անդամագրված անձինք:
    2. Անձը կարող է այդ կազմակերպության անդամ դառնալ իր դիմումի հիման վրա՝ սույն հոդվածով և կազմակերպության կանոնադրությամբ սահմանված դեպքերում և կարգով: Կազմակերպության հիմնադիրները կազմակերպության պետական գրանցումից հետո օրենքի ուժով համարվում են կազմակերպության անդամներ։
    5. Կազմակերպության անդամը կարող է ցանկացած ժամանակ դուրս գալ կազմակերպությունից։

  2. ՀԿ-ի խորհրդի կազմի համալրման կարգը պետք է ամրագրված լինի կանոնադրությամբ, եթե այնտեղ նախատեսված չէ՝ առաջնորդվեք օրենքով, հետագայի հաշվով պատրաստեք համատասխան փոփոխությունները և գրանցման ներկայացրեք:

  3. Այո, կարող է համալրվել նոր անդամներով, եթե ներքին որևէ պայմանագրով այլ բան սահմանված չէ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *