ՀԿ հաշվառման առանձնահատկություններ

Գոհար.

Հարգելի կոլեգաներ, եթե հասարակական կազմակերպությունը ստանում է դրամաշնորհ, ինչպե՞ս կարելի է հաշվառումը վարել, ինչպիսի՞ առանձնահատկություններ կան, կամ ինձ կարո՞ղ եք գրականություն ցույց տալ, որպեսզի կարողանամ օգտվել:

Եվ հաջորդ հարցը: Եթե ՀԿ-ին գումար են տվել, ենթադրենք էլի դրամաշնորհի նման, միջոցառում կազմակերպելու համար, ասենք “տոլմայի օր”, ինչպե՞ս կարող եմ ծախսեր ցույց տալ, չէ՞ որ ոչ մի գյուղացի գյուղատնտեսական մթերք գնելու համար ՀԴՄ չի տալիս, կամ խուսափում է իր անձնագրային տվյալներն ինձ ասելու, կամ ասենք մասնակիցներին հատկացնում ենք երթուղային տաքսիներ միջոցառման վայր հասնելու համար: Խնդրում եմ օգնել:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Gurgen

Դրամաշնորհի ստացումը Դտ 252 ԿՏ 421
Դրամաշնորհի եկամուտ ճանաչելը Դտ 421 Կտ 628
Իսկ ծախսերի մասով պետք է հետամուտ լինեք, որ փաստաթղթերով հիմնավորված լինի:

Կարեն

ՀԿ դրամաշնորհ է ստանում և տարվա վերջում ծախս է ցույց տալիս ամբողջ տարվան վերաբերվող դարամաշնորհը: Եթե դուք անհատից եք ձեռք բերում ապրանք գյուղացիական, դուք պարտավոր եք 11 % պահում անել և փոխանցել պետական բյուջե, պետք է հանդես գաք որպես հարկային գործակալ: