ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման հետ կապված

Ռոման.

Բարև ձեզ:
Հարցս վերաբերվում է ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման Հավելված N 2-ում տրվող ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՉԱՓԵՐ-ին: Դրանք առավելագու՞յն, թե՞ նվազագույն չափերն են: Կարելի՞ է արդյոք հատկացնել վերոհիշյալ հավելվածում նշվածից քիչ գումար:
Կանխավ շնորհակալություն պատասխանի համար:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

1 thought on “ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման հետ կապված

  1. 11. Սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված օրապահիկի ծախսերի չափերը պետական և համայնքի բյուջեներից ֆինանսավորման դեպքում համարվում են նվազագույն և առավելագույն չափեր, գիշերավարձի ծախսերի չափերը` առավելագույն չափեր:

    Գործուղումից վերադառնալուց և աշխատանքի ներկայանալուց հետո գիշերավարձի ծախսերը հատուցվում են փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա` դրանցով սահմանված չափով, որը պետական և համայնքի բյուջեներից ֆինանսավորման դեպքում չի կարող գերազանցել սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված չափերը, բացառությամբ սույն կարգի 13-րդ կետով նախատեսված դեպքի, իսկ այդպիսի փաստաթղթերի բացակայության դեպքում հատուցման ենթակա է սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված չափի 70 տոկոսը, որը համարվում է նվազագույն չափ: Գործուղված աշխատողին վճարված գումարի և հատուցման ենթակա գումարի տարբերությունը վերադարձվում է գործատուին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *