ՀՀ-ում ռեզիդենտ հանդիսանալու վերաբերյալ տեղեկանք

Արմեն.

Հարգելի հաշվապահներ, մեր ռուս գործընկերները ՀՀ-ում ռեզիդենտ հանդիսանալու վերաբերյալ տեղեկանք են ուզել մեր կազմակերպությունից: Խնդրում եմ բացատրել այդ փաստաթուղթը ստանալու կարգը: Շնորհակալություն:

2 մեկնաբանություն - “ՀՀ-ում ռեզիդենտ հանդիսանալու վերաբերյալ տեղեկանք

  1. Հարգելի Արմեն,
    Կազմակերպությունը ՀՀ հարկային ռեզիդենտի կարգավիճակի հաստատման նպատակով իր հաշվառման վայրի հարկային տեսչություն պետք է ներկայացնի ներքոհիշյալ փաստաթղթերը`
    օտարերկրյա պետությունում եկամուտների ստացումը հիմնավորող փաստաթղթերի պատճենները (նման փաստաթղթերի շարքին են դասվում` պայմանագիրը, շահաբաժինների վճարման մասին բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշումը, հիմնադիր փաստաթղթերը (օտարերկրյա պետությունում առանձնացված ստորաբաժանման բացման համար ուղղված միջոցները հարկերից ազատելու նպատակով) և այլն):
    Նշված փաստաթղթերի պատճենները հաստատում են կազմակերպության կնիքով և ամրագրվում կազմակերպության ղեկավարի ստորագրությամբ:
    Տեսչությունը երկու աշխատանքային օրվա ընթացքում կամ տրամադրում է տեղեկանքը` հաստատելով այն հարկային տեսչության կնիքով և ամրագրելով հարկային տեսչության պետի ստորագրությամբ, կամ գրավոր մերժումը` նշելով մերժման հիմքերը:

  2. Բացի օտարերկրյա պետությունում եկամուտների ստացումը հիմնավորող փաստաթղթերի պատճեների պետք է ներկայացնել նաև դիմում` տեղեկանքը տրամադրելու վերաբերյալ:

Մեկնաբանել և վաստակել 25 դրամ

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *