Միկրոձեռնարկատիրությամբ զբաղվող Ա/Ձ-ն կարո՞ղ է հաշիվ դուրս գրել

Anahit.

Բարև Ձեզ: Միկրոձեռնարկատիրությամբ զբաղվող Ա/Ձ-ն կարո՞ղ է հաշիվ դուրս գրել:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

6 thoughts on “Միկրոձեռնարկատիրությամբ զբաղվող Ա/Ձ-ն կարո՞ղ է հաշիվ դուրս գրել

  1. Քանի որ Ա/Ձ-ն գործում է միկրոյի դաշտում, ապա պետք է դուրս գրի հաշիվ-վավերագիր էլեկտրոնային եղանակով։

    0
  2. Այո, կարող է, սակայն եթե միկրոձեռնարկատիրության սուբյեկտ եք համարվում որպես Երևան քաղաքից դուրս առևտրական գործունեությամբ զբաղվող ԱՁ/կազմակերպություն, ապա նկատի ունեցեք, որ միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարող համարվել կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին ապրանքների մատակարարման գործարքներ իրականացրած՝ առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը։

    0
    1. Բարև Ձեզ։ Կներեք մի հարց ունեմ։ Արագ սննդի կետը, որը գործելու է վարձակալած տարածքում և գրանցվելու է որպես ԱՁ, և միկրոձեռնարկատիրության սյուբեկտ տարեկան ու ամսական ի՞նչ հարկեր ու վճարումներ պետք է կատարի:

      0
  3. Այո, կարող է, բացառությամբ առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին ապրանքների մատակարարման գործարքներ իրականացնելու դեպքում։

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *