Նոր գրանցված ԱՁ

Արման.

Նոր գրանցել եմ Ա/Ձ, այն դեռևս չի գործում: Մինչև գործունեությունը սկսելը ի՞նչ քայլեր պետք է կատարեմ պետական մարմինների հետ կապված: Ա/Ձ-ն գրանցված է Երևանի Կենտրոն համայնքում, խնդրում եմ, եթե հնարավոր է մանրամասն տեղեկացրեք, թե ուր պետք է գնամ (ցանկալի է` նշելով հասցեն) և ինչ փաստաթղթեր ներկայացնեմ: Ա/Ձ-ի գործունեությունը սկսելուց հետո ես բնականաբար կունենամ հաշվապահ, իսկ մինչ այդ խնդրում եմ Ձեր օգնությունը: Կանխավ շնորհակալ եմ:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Նոր գրանցված ԱՁ

  1. ԱՁ-ի համար պետռեգիստրի վկայական ստանալուց հետո ՀՏ-ում մեխանիկորեն գրանցվում եք: Երբ կսկսեք բուն գործունեությունը, նոր կարող եք դիմել տարածքային ՀՏ ՀԴՄ կամ առաքման գիրք գրանցելու համար: Եթե վաճառասրահ է միայն մանրածախ առևտրի համար, գրանցում եք միայն ՀԴՄ, եթե ունենալու եք գործուենության մի քանի հասցե, կամ փոխանցումով վաճառք եք իրականացնելու, ամեն հասցեի համար վերցնելու եք նաև առաքման գիրք:
    Մինչև բուն գործունեություն սկսելը` գրանցման ամսից յուրաքանչյուր ամիս վճարելու եք մին. 5000 դրամ սոց վճար:
    Նաև հայտ եք բացելու տարածքային սոցապ բաժնում` Ձև Ֆ1, Ֆ5:

  2. Շնորհակալ եմ պատասխանների համար: Գործունեությունը խաղալիքների արտադրություն է, հավանաբար միայն փոխանցումով (անկանխիկ):

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *