Նոր սկսվող գործունեություն

Unknown.

Բարև ձեզ, այսպիսի մի հարց: Ես ուզում եմ լրիվ օրինավոր կերպով աշխատել որպես համակարգչային վերանորոգող: Ֆորմատ, անտիվիրուսի տեղադրում, ծրագրերի տեղադրում և այլն: Անկեղծ ասած` ոչինչ չեմ հասկանում հարկային ոլորտից, խնդրում եմ ինձ հուշեք, ինչից սկսեմ: Նախօրոք շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Նոր սկսվող գործունեություն

  1. 1. Պետք է որոշեք` ինչպիսի իրավաբանական անձ եք ուզում դառնալ` անհատ ձեռներեց, թե ՍՊԸ:
    2. Գրանցվեք պետ. ռեգիստր
    3. Հարկային մարմնում կանգնեք հաշվառման
    4. Ունենաք գործունեության վայր
    5. Վարձեք խելացի հաշվապահ, ով կանի մնացածը:

    0
  2. Գնացեք պետ. ռեգիստր, ասեք, որ արտոնագրով եք աշխատելու, անհատ ձեռներեց կհանեք, հարկային կոդն էլ տեղում տալու են, հարկային էլ իրենք են գրանցում, որպեսզի ոչ հաշվապահ պահեք, ոչ էլ ՀԴՄ ապարատ ունենաք, միայն տարեկան վճարելու եք 60000 դրամ, ամիսն էլ 5000 դրամ սոց: Հաջողություն եմ մաղթում:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *