Նպաստի հաշվարկ

Լիլիթ.

Սիրելի հաշվապահներ, ասացեք խնդրեմ, աշխատողը 7 ամիս է աշխատել, բնականաբար դեկրետային գումարը հաշվարկվում է այդ ամիսների համար, բայց մի հարց կա` մինչ այդ 6 ամիս գրանցված է եղել գործազուրկների գրասենյակում և աշխատանքային գրքույկում գրանցել է, արդյո՞ք դա ստաժ է համարվում, և դեկրետայինը հաշվելիս ինչպե՞ս պետք է վարվեմ:
Նախօրօք շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

4 thoughts on “Նպաստի հաշվարկ

  1. Լիլիթ ջան, ուղարկում եմ մանրամասն հաշվարկը:
    7 ամիսվա ընթացքում յուրաքանչյուր ասվա (ենթադրենք 100 000 դրամ) գումարները ընդհանուր գումարել իրար, ընդհանուր գումարը բաժանել 7-ի միջին ամսական ստանալու համար:
    ստացված գումարը բաժանել 21 միջին օրականը ստանալու համար, ստացված գումարն էլ բազմապատկել հղիության և ծննդաբերության արձակուրդի օրերի թվին:
    1. 7×100 000=700 000 / 7= 100 000 դրամ միջին ամսական
    2. 100 000 դրամ միջին ամսական / 21 = 4761.9 միջին օրական
    3. 4761.9 միջին օրական բազմապատկել հղիության և ծննդաբերության արձակուրդի օրերի թվին:

    0
  2. Հարգելի Լիլիթ և Արայիկ, Նունեն միանգամայն ճիշտ է: “Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին” ՀՀ օրենքի հոդված 22, կետ 2.

    Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների (այսուհետ` հաշվարկային ժամանակահատված) համար տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով:

    Սույն մասի իմաստով եկամուտ են համարվում եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող աշխատավարձը և դրան հավասարեցված եկամուտները, ինչպես նաև սույն օրենքով սահմանված նպաստը:

    Հաշվարկային ժամանակահատվածի այն ամիսների փոխարեն, որոնց ընթացքում վարձու աշխատողը եղել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, հաշվի է առնվում մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող` համապատասխան թվով հերթական օրացուցային ամիսների համար վճարված եկամուտը:

    Ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ վարձու աշխատողի` տվյալ գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը տասներկու ամսից պակաս լինելու դեպքում վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս հաշվի է առնվում նաև հաշվարկային ժամանակահատվածում այլ գործատուի` մինչև տվյալ գործատուի մոտ աշխատանքի անցնելը վճարված եկամուտը, եթե վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ այդ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ չէ: Ընդ որում, հաշվարկային ժամանակահատվածի մեկ ամսվա համար կարող է հաշվառվել մեկ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը:

    Սույն մասի չորրորդ պարբերությամբ սահմանված` այլ գործատուի վճարած եկամտի մասին տեղեկատվությունը ներկայացնում է վարձու աշխատողը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով լիազոր մարմնի տված տեղեկանքի հիման վրա:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *