Ո՞ր գնով պետք է ապրանքը մուտք անել

Անի.

Բարև Ձեզ, ՍՊԸ-ն ապրանք է ներմուծել, ապրանքը մաքսատանը գնահատվել 5 դոլար, իսկ հաշիվ-ֆակտուրայով նրա գինը եղել է 3 դոլար: Կցանկանայի իմանալ, թե որ գնով պետք է ապրանքը մուտք անել, և բացի դա հաշիվ-ֆակտուրան մաքսատանը վերցրել են, այդ դեպքում ինչի՞ հիման վրա պետք է ցույց տալ ապրանքի իրական գինը: Նախապես շնորհակալություն:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 մեկնաբանություն
Արա Ա.
Արա Ա.
14 տարի առաջ

Հարգելի Անի, ապրանքը մուտք արեք հաշիվ-ֆակտուրայի հիման վրա: Մաքսային արժեքը սահմանվում է այլ նպատակներով:

A.M.
A.M.
14 տարի առաջ

Հարգելի Անի, ապրանքը պետք է մուտք անել մաքսատան դրած հսկիչ գնով, այսինքն մաքսային արժեքով, տվյալ դեպքում 5$, սրան գումարած կազմակերպության շահութաբերության տոկոսադրույքը և այլ ծախսերը և տրանսպորտի ծախսերը: Եթե ինվոյսային արժեքով մուտք անես, ստեղ գների խախտման խնդիրներ են առաջ գալու:

Արման
Արման
14 տարի առաջ

Հարգելի Անի, ապրանքը պետք է մուտք անեք ինվոյսի (հ/ֆ-ի) հիման վրա` դրան ավելացնելով տեղափոխման ծախսերը, մաքսատուրքը և մնացած փաստաթղթերով հիմնավորված ծախսերը, իսկ ինվոյսի կրկնօրինակը մաքսային կնիքով պարտավոր են ձեզ տրամադրել:

Գոհար
Գոհար
14 տարի առաջ

Ապրանքը պետք է գրանցեք ինվոյսի գնով, ամսաթվով և այդ օրվա կենտրոնական բանկի փոխարժեքով:

Անի
Անի
14 տարի առաջ

Շնորհակալություն պատասխանների համար:

ԱՆՆԱ
ԱՆՆԱ
14 տարի առաջ

Հարգելի Անի, ապրանքը պետք է մուտք անեք ինվոյսի (հ/ֆ-ի) հիման վրա` դրան ավելացնելով տեղափոխման ծախսերը, մաքսատուրքը և մնացած փաստաթղթերով հիմնավորված ծախսերը, իսկ ինվոյսի կրկնօրինակը մաքսային կնիքով պարտավոր են ձեզ տրամադրել: