Որտեղի՞ց է հնարավոր վերցնել աշխատանքային պատմությունը

Մարիամ.

Բարև Ձեզ: Ես գտնվում եմ հղիության 27-րդ շաբաթում, բայց հաշվապահությանը դիմել եմ տվյալներս տան, որպեսզի հասանելիք գումարիս չափը պարզեմ. չեն տրամադրում, ու ոչ էլ հաշվում են՝ ասելով, որ կգա օրը կհաշվեն: Ես ուրիշ որտեղի՞ց կարող եմ վերցնել իմ աշխատանքային պատմությունը:

6 մեկնաբանություն - “Որտեղի՞ց է հնարավոր վերցնել աշխատանքային պատմությունը

  1. Ձեր հասանելիք գումարը հաշվարկելու համար բյուլետենը տրամադրել եք, սակայն չեն հաշվել ու վճարել, ճի՞շտ եմ հասկանում: Իսկ կազմակերպությունը ի՞նչ որ ֆինանսական դժվարություններ ունի, որ չեն վճարում: Փորձեք օգտվել < a href="https://file-online.taxservice.am/personalaccount/loginPage.jsf" target="_blank" rel="noopener noreferrer nofollow ugc">Անհատական հաշվների տեղեկատվական պորտալից :

  2. Կարող եք դիմել հարկային տեսչության տարածքային բաժանմունք՝ Ձեր ընդունման ամսաթիվն իմանալու համար, բայց միայն ժամկետն իմանալը բավարար չի լինի գումարը հաշվելու համար:

  3. Հարգելի Մարիամ, Ձեր անձնական տվյալները տիրապետում է միայն ընկերությունը:

  4. Ի՞նչ ի նկատի ունեք աշխատանքային պատմություն ասելով։
    Դուք գիտե՞ք, երբ եք ընդունվել աշխատանքի, գիտե՞ք ինչքան է Ձեր աշխատավարձը, ե՞րբ եք գնալու ֆիզ. արձակուրդ, քանի՞ աշխատանքային օր է Ձեր աշխատանքային շաբաթը։

  5. Գրանցված աշխատող ե՞ք: Վարձու աշխատողի նպաստը հաշվարկում, նշանակում և վճարում է գործատուն` անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո` առաջիկա աշխատավարձի վճարման հետ միասին: Ֆիզ. արձակուրդը տրամադրվում է ծննդաբերությունից 70 օր առաջ:

  6. Կարող եք մոտենալ հարկային տեսչություն, համապատասխան դիմում գրել և անմիջապես ստանալ անհատական հաշվի քաղվածքը:

Մեկնաբանել և վաստակել 25 դրամ

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *