Որքա՞ն է կազմելու զինծառայողների ապահովագրության հիմնադրամին կատարվող վճարումը

Գագիկ.

Բարև Ձեզ: Կներեք՝ կարո՞ղ եք ասել, քանի՞ տոկոս է կազմելու գործատուի կողմից վճարվող պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարը 2021-ից:
Ինչպես նաև նոր օրենքով որքա՞ն է կազմելու Ա/Ձ-ի կողմից իրականացվող զինծառայողների ապահովագրության հիմնադրամին կատարվող վճարումը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

1. Գործատուի կողմից վճարվող պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարը 2021-ից կազմելու է 3,5 տոկոս, եկամտայինը՝ 22 տոկոս:
2. Նոր օրենքով Ա/Ձ-ի կողմից իրականացվող զինծառայողների ապահովագրության հիմնադրամին կատարվող վճարումը կախված է տարեկան շրջանառությունից:
Մինչև 1 200 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում 18 000 դրամ, 1 200 001-ից մինչև 2 400 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում 36 000 դրամ, 2 400 001-ից մինչև 6 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում 66 000 դրամ, 6 000 001-ից մինչև 12 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում 102 000 դրամ, 12 000 001 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում 180 000 դրամ։

Աննա

Հաշվարկման բազա – կուզեի Ձեր մեկնաբանությունը կարդալ, որովհետև տեղեր կա նշել եք իրացման շրջանառության ծավալը։ Օրական, Ա/Ձ-ի իրացումը տարվա ընթացքում եղել է 30 մլն, բայց չէ որ ունի ծախսեր, վճարում է աշխատողներին աշխատավարձ…….

Գագիկ

Տիգրան ջան, շնորհակալ եմ պատասխանի համար, այսինքն, եթե ԱՁ-ի տարեկան շրջանառությունը օրինակ 24 մլն դրամ է, պե՞տք է տարեկան 180 000 փոխանցվի: