Որքա՞ն կկազմի նպաստը

Աստղիկ.

Հարգելի մասնագետներ, ես այժմ 14.06.2012թ. դրությամբ 30 շաբաթական հղի եմ, և ինձ հետաքրքրում է, թե որքան է կազմելու իմ հղիության և ծննդաբերության նպաստը, եթե ես աշխատել եմ ինստիտուտում 10.01.2012թ.-13.03.2012թ. 38 500 դրամ աշխատավարձով, իսկ 01.02.2012թ.-ից մինչ օրս խանութում` 50 000 դրամ աշխատավարձով: Ինչպե՞ս տեսնում եք՝ 1 ամիս և 13 օր աշխատել եմ համատեղությամբ: Անչափ շնորհակալ կլինեմ, եթե ինձ տրվի ճշգրիտ հաշվարկով պատասխան:

Կիսվել՝

2 մեկնաբանություն - “Որքա՞ն կկազմի նպաստը

  1. Բարև Ձեզ: Ասեմ, որ եթե նպաստի հաշվարկի ժամանակ հաշվի առնվի Ձեր ցածր աշխատավարձը, ապա Դուք քիչ նպաստ կստանաք, Ձեր 1 ամիս 13 օր համատեղ աշխատանքը ոչ մի նշանակություն չունի (լավ կլիներ, եթե հիմա միաժամանակ 2 տեղ աշխատեիք, 2 տեղից էլ առանձին նպաստ կստանայիք), օրենքը ասում է, որ գործատուն կարող է հաշվի առնել նախորդ աշխատանքի աշխատավարձերը, բայց Ձեզ համար դա ընդամենը նպաստը կիջացնի: Հաշվեք Ձեր ֆիզի 140 օրվա աշխատանքային օրերը, 50 000-ը բաժանեք 21-ի, եթե շաբաթական 5 օր եք աշխատում, և 26-ի, եթե 6 օր եք աշխատաում, կստանաք միջին օրական աշխատավարձը, այն բազմապատկեք 140 օրվա աշխատանքային օրերի քանակով: Ձեր նպաստից կպահեն եկամտահարկ:

  2. 140 օրից հանվելու են շաբաթ և կիրակի օրերը (նայած` Դուք 5-օրյա եք աշխատում, թե 6-օրյա), մոտավորապես 98 օր է կազմում:

Մեկնաբանել և վաստակել 25 դրամ

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *