Պե՞տք է արդյոք հաշվարկել եկամտահարկ

Աննա.

Ապրիլի 15-ին աշխատանքի եմ ընդունել աշխատողի, որի ամսական աշխատավարձը պետք է կազմի 40 000 դրամ, սակայն ապրիլի աշխատանքային օրերի համար այն կազմել է 22 000: Պե՞տք է արդյոք այդ 22 000-ից եկամտահարկ հաշվարվի և ի՞նչ մեխանիզմով:

5 մեկնաբանություն - “Պե՞տք է արդյոք հաշվարկել եկամտահարկ

  1. Հուսանք, հարկայինն էլ մեզ հետ կհամաձայնի: Իսկ ինչ-որ օրենք կամ հաշվարկման կարգ կա՞, որ կարողանամ ապացուցել:

  2. Հարգելի Աննա, եկամտահարկը պահվում է հարկվող եկամտից
    ՀԵ = Համախառն եկամուտ -նվազեցում
    Նվազեցում = ծախսեր, սոց. հարկ, անձնական նվազեցում`32500
    Տվյալ դեպքում հարկվող եկամուտ չի առաջանում:

  3. Աննա, այս դեպքում եկամտահարկ չի պահվում, քանի որ Ձեր կողմից հաշվարկված աշխատավաձը չի գերազանցում անձնական նվազեցումը: Կարդացեք եկամտահարկի մասին օրենքը, կունենաք բոլոր հարցերի պատասխանները` կապված եկամտահարկի հետ:

Մեկնաբանել և վաստակել 25 դրամ

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *