Պետական աջակցության ո՞ր ծրագրի շահառու է հանդիսանում ԱՁ-ն

Լուսինե.

Բարև ձեզ: Ես 2018 թվականից ԱՁ ունեմ, որը զբաղվում է թխվածքի արտադրանքով: 2019թ.-ին եղել եմ ընտանեկան ձեռնարկություն և աշխատել եմ հին ՀԴՄ սարքով և նորի համար մեկ տարուց ավել է դիմում եմ ներկայացրել: Իմ ԱՁ-ն հանդիսանու՞մ է արդյոք հանրային սննդի օբյեկտ, և պետական աջակցության ծրագրերից 8-րդ, թե՞ 10-րդն է ինձ վերաբերում:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Կարինե

Բարև Ձեզ, Լուսինե: Հստակեցրեք Ձեր հարցը, խմորեղենը վաճառում եք տեղու՞մ, թե՞ հանձնում խանութներին, և մեկ էլ հանդիսանու՞մ եք միկրոձեռնարկատեր, թե՞ ոչ։ Ամենայն հավանականությամբ Դուք 10֊րդ միջոցառման շահառու եք։ Ձեր Ա/Ձ֊ն սննդի օբյեկտ չի հանդիսանում։
Պետական եկամուտների կոմիտեն ծանուցում է տնտեսավարողին ծրագրի շահառու հանդիսանալու մասին, ինչից հետո տնտեսավարողը դիմում է ներկայացնում ՊԵԿ-ին:

Ամիկում

Դուք այս տարի արդեն դիմում պիտի տված լինեիք միկրոձեռնարկատիրությամբ աշխատելու, քանի որ Ձեր գործունեությունը արտադրություն է, այլ ոչ թե հանրային սնունդ: Եթե այդպես արված լիներ կօգտվեիք 10-րդ միջոցառումից: Իսկ հիմա ինչպե՞ս եք աշխատում:

Ամիկում

Իսկ հին ՀԴՄ-ն խնդիր չի, կարող եք շարունակել աշխատել 60 ձևը տալով, եթե շրջ. հարկով չեք աշխատում: