Պետական գնումների նվազագույն շեմ

Ararat.

Բարև Ձեզ, հարգելիներ:
Խնդրում եմ ասել, թե որ գումարի չափն է, որ ենթակա է մրցութային կարգով գնման: Այսինքն` որքա՞ն է նվազագույն շեմը պետական կամ համայնքային ձեռնարկությունների գնումներ կատարելու համար: Շնորհակալություն:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Պետական գնումների նվազագույն շեմ

  1. Եթե գնվող ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը առկա է շրջանակային համաձայնագրով իրականացվող գնումների ցանկում, ապա նվազագույն շեմ չկա, և գնումը կատարվում է ՇՀ ընթացակարգով, եթե նույնիսկ ապրանքի նախահաշվային գիևը 100 դրամ է: Մյուս բոլոր ընթացակարգերով բազային միավորը 1 մլն ՀՀ դրամն է:

  2. Հարգելի Էդգար, ի՞նչ կասեք սրա մասին.

    ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ N 168-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
    Ո Ր Ո Շ ՈՒ Մ
    32. Գնման ընթացակարգը կազմակերպելիս՝ օրենքի 3-րդ բաժնով նախատեսված պայմաններից բացի պետք է հաշվի առնել, որ`
    1) եթե գնման առարկաների նմանատիպ խմբի նախահաշվային գինը չի գերազանցում գնումների բազային միավորը, ապա գնումը կարող է կատարվել բանակցային ընթացակարգով` առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու, անկախ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ա» ենթակետի համաձայն հրապարակված` մասնակիցների հետ կնքված շրջանակային համաձայնագրերում տվյալ գնման առարկան ներառված լինելու հանգամանքից: Ընդ որում, նմանատիպ խմբերում ներառվող գնման առարկաների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը.

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *