Սոցապ անհատական ընթացիկ հաշվետվություն

Նարինե.

Հարգելի կոլեգաներ, արդյո՞ք հղիության և ծննդաբերության ապահովագրական նպաստի գումարը ներառվում է սոցապի տարեկան անհատական հաշվետվության մեջ և ինչպե՞ս: Կանխավ շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

1 thought on “Սոցապ անհատական ընթացիկ հաշվետվություն

  1. Այո, Ձև Ֆ10-ում 4, 5, 6 սյունակները նախատեսված են սոցիալական վճարի հաշվին կատարված ծախսերի արտացոլման համար:

    Որոշում 93-Ն

    41. «Սոցիալական վճարների հաշվին կատարված ծախսերը» հատվածի սյունակները լրացվում են հետևյալ կերպ.

    ա) «ծածկագիրը» սյունակում լրացվում է սոցիալական վճարների հաշվին գործատուի կողմից, ըստ ամիսների, վճարված համապատասխան ապահովագրական նպաստի ծածկագիրը`

    «1» – ժամանակավոր անաշխատունակության,

    «2» – հղիության և ծննդաբերության,

    «4» – ապահովագրված անձի թաղման.

    բ) «օրերի թիվը» սյունակում լրացվում է ժամանակավոր անաշխատունակության, հղիության և ծննդաբերության ժամանակահատվածների օրացուցային օրերի թիվը, ըստ ամիսների.

    գ) «գումարը» սյունակում լրացվում է փաստացի վճարած նպաստի գումարի չափը` ըստ ամիսների:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *