Սոցիալական վճարների վերաբերյալ

Անի.

Հարգելի հաշվապահներ, գործատուի սոց. վճարը մտնու՞մ է արդյոք ինքնարժեքի մեջ, և ինչպե՞ս է ձևակերպումը` աշխատողի սոցի և գործատուի սոց-ի: Եվ մյուս հարցը` ո՞ր աշխատողի սոց.-ն է համարվում վարչական ծախս:

2 մեկնաբանություն - “Սոցիալական վճարների վերաբերյալ

  1. Հարգելի Անի, արտադրանքի հետ անմիջականորեն կապված աշխատողների (արտադրամասի պետ, պահեստապետ, բանվոր, հաստոցավար և այլն) համար հաշվարկված գործ սոց. վճարը միանշանակ մտնում է արտադրանքի ինքնարժեքի մեջ
    811-527 ԱՎՈՒՄ
    811-525 գործ. սոց.
    527-525 սոց 3%
    527-524 եկամտահարկ
    այն աշխատողները որոնք չեն մասնակցում արտադրանքի ստեղծմանը (տնօրեն, հաշվապահ, իրավաբան, կադրերի տեսուչ և այլն)դրանք կլինեն վարչական աշխատողներ, որոնց սոցը կլինի վարչական ծախս
    713-527 ԱՎՈՒՄ
    713-525 գործ. սոց.
    527-525 սոց 3%
    527-524 եկամտահարկ

Մեկնաբանել և վաստակել 25 դրամ

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *