Սոց. հաշվետվության վերաբերյալ

Lala.

Սոց. հաշվետվությունը ուղարկում են ամսեկա՞ն, թե եռամսյակային, եթե աշխատողների թիվը 5-ից ավելի է:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

10 thoughts on “Սոց. հաշվետվության վերաբերյալ

  1. Միայն եռամսյակային, ես ուղարկել էի ամսեկանով, ստիպված եղա հարկայինից ետ վերցնել հաշվետվությունս:

  2. 4. Գործատուները հաշվետու եռամսյակի համար լիազորված մարմին են ներկայացնում օրենսդրությամբ սահմանված ձևով սոցիալական վճարների եռամսյակային հաշվետվություն (ամսական կտրվածքով)` մինչև այդ եռամսյակին հաջորդող առաջին ամսվա 20-ը (ներառյալ):

  3. Հարգելի Lala,
    «ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՕ-182-Ն 08.12.2011թ., 6-րդ հոդվածում կատարվել է հետևյալ փոփոխությունը`
    4-րդ մասում`
    ա. առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
    «Գործատուները հաշվետու եռամսյակի համար լիազորված մարմին են ներկայացնում օրենսդրությամբ սահմանված ձևով սոցիալական վճարների եռամսյակային հաշվետվություն (ամսական կտրվածքով)` մինչև այդ եռամսյակին հաջորդող առաջին ամսվա 20-ը (ներառյալ).
    Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:

  4. Լալա ջան, եթե աշխատողները 5 ից ավել են, միանաշանակ պետք է տաս ամսեկան, այլ տարբերակ չկա:

  5. Անուշը նույնիսկ գրել է, թե երբ և որ հոդվածով է կատարել համապատասխան փոփոխությունը, ու ամբողջոթյամբ այն գրել է, այս դեպքում աշխատողների թիվն էլ հաշվի չի առնվում, հանձնվում է միայն եռամսյակային կտրվածքով:

  6. Հարգելի Արա, եթե այլ տարբերակ չկա, ինչպե՞ս կմեկնաբանեք վերը նշված փոփոխությունը:

  7. Հաշվետվությունը միայն եռամսյակային, իսկ վճարները մինչև այդ եռամսյակին հաջորդող առաջին ամսվա 20-ը (ներառյալ)

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *