Վաճառք կոմիսիոն պայմանագրով

Hermine.

Կազմակերպությունը կոմիսիայի պայմանագրով կատարում է ապրանքների իրացում
Ըստ ձեզ վաճառվող ապրանքների համար կոմիսիոները ինչպիսի հաշիվ-ապրանքագիր պիտի դուրս գրի և ընդհանրապես արդյոք նա իր անունից պիտի դուրս գրի հաշիվ ապրանքագիր?
Նախապես շնորհակալություն բոլոր պատասխանների համար

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

14 thoughts on “Վաճառք կոմիսիոն պայմանագրով

  1. Հերմինե ջան կոմիսիան իրենից բարդ գործարք չի ներկայացնում ուղղակի մի տարբերություն կա սովորական վարճառքի և կոմիսիայով վաճառքի միջև կոմիսիայով ստացած ապրանքների սեփականության իրավունքը չի պատկանում ձեզ մինչև այդ ապրանքների վաճառքի պահը: սրանից հետեվություն անենք, որ դուք պարտավոր եք հաշիվ դուրս գրել վաճառքի ժամանակ:

  2. Արսեն շնորհակալ եմ
    Խնդրում եմ, եթե հնարավոր է մի որևէ հղում տվեք ինչ-որ օրենսդրական ակտի, որտեղ կարող եմ կարդալ կոմիսիայով վաճառքի մասին:

  3. Այո, պետք է դուրս գրի իր անունից, քանի որ կոմիսիան հենց այն դեպքն է, երբ կոմիսիոները կոմիտենտի հանձնարարությամբ, նրա հաշվին, սակայն իր անունից կնքում է գործարքներ 3-րդ անձանց հետ: Պարզապես կարելի է Հ/Ա վրա նշում անել կոմիսիայի մասին, իսկ եթե մանրածախ էլ է վաճառվում, ՀԴՄ-ի վրա 2-րդ սեկցիա բացել: Իսկ որոշակի պարբերականությամբ կոմիսիոները պարտավոր է հաշվետվություն ներկայացնել կոմիտենտին վաճառված ապրանքների մասին և հաշիվ մատուցված ծառայությունների համար` կոմիսիոն վարձատրության չափով: Ընդ որում կոմիսիոները կարող է վաճառքների ամբողջ գումարը փոխանցել կոմիտենտին, հետո ստանալ իր վարձատրությունը, կամ միանգամից պահել իր միջնորդավճարը և մնացածը փոխանցել կոմիտենտին:

  4. Հերմինե անկեղծ ասած ոչ մի օրենսդրական ակտ իմ պռակտիկայում չեմ հանդիպել կոմիսիայի վերաբերյալ:

  5. Արսեն և Աշոտ
    Իսկ ինչ կասեք սրա մասին: Մենակ էս կարողացա առլիսում գտնել.

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
    2 մայիսի 2002 թ.
    ք. Երևան
    N 02/577
    Հ Ր Ա Մ Ա Ն
    «ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՈՐՈՇ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
    10.4. Հանձնարարության, կոմիսիայի կամ գործակալության հիմունքներով գործարքներ իրականացնելու դեպքերում համապատասխանաբար հանձնակատարը, կոմիսիոները կամ գործակալը հարկային հաշիվներ կարող են դուրս գրել միայն հանձնարարողին, կոմիտենտին կամ պրինցիպալին մատուցված ծառայությունների մասով: Հանձնարարության, կոմիսիայի կամ գործակալության հիմունքներով ծառայություններ մատուցող անձինք, այդ հիմունքներով ապրանքներ մատակարարելու կամ ծառայություններ մատուցելու դեպքերում, այդ ապրանքների կամ ծառայությունների գծով լրիվ արժեքով (ներառյալ` հանձնարարողին, կոմիտենտին կամ պրինցիպալին հասանելիք գումարը) հարկային հաշիվներ դուրս չեն գրում նաև այն դեպքերում, երբ նրանք ՀՀ քաղաքացիական օրենսգրքին համապատասխան` կարող են հանդես գալ հանձնարարողի կամ գործակալի անունից: Գնորդին լրիվ արժեքով հարկային հաշիվներ դուրս գրելու դեպքում հանձնակատարը, կոմիսիոները և գործակալը պարտավոր են հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարը վճարել բյուջե: Հանձնակատարի, կոմիսիոների կամ գործակալի կողմից գործարքի լրիվ արժեքից ԱԱՀ-ի գծով հարկային պարտավորության կրելու փաստը համապատասխանաբար հանձնարարողին, կոմիսիոներին կամ գործակալին չի ազատում նրանց կողմից իրականացված գործարքների մասով ԱԱՀ-ի գծով հարկային պարտավորություններ կատարելուց:

  6. Հարգելի Հերմինե ջան ձեր տված հարցը հեևյալն է
    ,,Ըստ ձեզ վաճառվող ապրանքների համար կոմիսիոները ինչպիսի հաշիվ-ապրանքագիր պիտի դուրս գրի և ընդհանրապես արդյոք նա իր անունից պիտի դուրս գրի հաշիվ ապրանքագիր?,,

    Այսինքն հարկային հաշիվ չեք դուրս գրում ԱԱՀ-ի մասին օրենքով առանձնահատկություն կա կոմիսիայով գործարքի մասով ԱԱՀի հաշվարկելը
    ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ
    Հոդված 8. ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը որոշվում է հետևյալ կարգով.

    5) հանձնարարության, կոմիսիայի և գործակալության հիմունքներով ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման դեպքում հարկվող շրջանառություն է համարվում միջնորդավճարը (գանձույթ, պարգևավճար և հատուցման համանման այլ ձևեր)` առանց ԱԱՀ-ի, եթե օրենքով կամ այլ իրավական ակտերով այլ բան նախատեսված չէ.

    Հիմա ասեմ, որ ոչ բոլոր հաշիվներն են համարվում հարկային հաշիվ համաձայն ԱԱՀ-ի մասին Օրենքի Հոդված 20.
    Դուք պարտավոր եք հաշիվ ապրանքագիր դուրս գրեք եթե ԱԱՀ-ով եք աշխատում ապա կրճատ հաշիվ պետքե դուրս գրեք

  7. Հարգելի Արսեն ջան
    հարցս նորից ձևակերպեմ.
    ինչպիսի հաշվարկային փաստաթղթեր պետք է դուրս գրվեն կոմիսիոների կողմից
    գնորդին- կոմիսիոն հիմունքով վաճառվող ապրանքների մասով
    Եվ ոչ թե կոմիտենտին մատուցված ծառայությունների /կոմիսիոն վճարի/ մասով:
    Չնայած ասեմ, որ էս հարցի համար մեթոդական ցուցուցումներ ստանալու համար գրություն եմ ուղարկել հարկային: Ինձ էլ. փոստ գրեք պատասխանը երբ ստանամ սկան կանեմ ուղարկեմ:

  8. պատասխանը ստանաք եթե նեղություն չի ուղարկեք եսել ծանոթանամ մեր հարգարժան հարկային մարմինների պարզաբանմանը:
    art4b շնիկ rambler.ru

  9. Հերմինե ջան, ետե հարկայինից ստացել եք ինչ-որ մեթ. ցուցումներ, խնդրում եմ ինձ ել ուղարկեք, եթե դժվար չի, նախապես շնորհակալություն:haykharut շնիկ mail.ru

  10. Հերմինե ջան, եթե հարկայինից ստացել եք ինչ-որ պատասխան կոմիսիայի վերաբերյալ, խնդրում եմ ինձ ել ուղարկեք, քանի որ ես ինքս կանգնած եմ նույն խնդրի առջև, նախապես շնորհակալություն sonxachatryan շնիկ rambler.ru

  11. Բարև Ձեզ, ներեցեք այս կոմիսիոն հաշվի դուրս գրման հարցը ինձ էլ է հետաքրքիր: Եթե աշխատում ենք շրջանառության հարկով, ինչ հաշիվ պետք է գրվի և եթե, Հերմինե, Ձեզ հարմար է հարկայինից ստացած գրությունը ուղարկեք իմ էլ. փոստին tikpet1980 շնիկ mail.ru

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *