Վարսավիրական ծառայությունների մատուցում

Մարիշ.

Բարև ձեզ: Գրանցված եմ որպես Ա/Ձ, գործունեության տեսակը` վարսավիրական ծառայություն, ունեմ 3 աշխատող: Խնդրում եմ օգնել: Ի՞նչ հարկով եմ հարկվելու և ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնեմ: Նախապես շնորհակալ եմ:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Վարսավիրական ծառայությունների մատուցում

    1. Վարսավիրական ծառայությունը աշխատում է արտոնագրային վճարով (տես՝ ՀՀ օրենքը արտոնագրային վճարների մասին):

      Սոց. հաշվետվություն և եկամտահարկ (եռամսյակային)

      Անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները) պարտավոր են յուրաքանչյուր ամսվա համար վճարել նվազագույն սոցիալական վճար` 5000 դրամ, մինչև հաջորդ ամսվա 15-ը: Վարձու աշխատանք օգտագործող անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները) սոցիալական վճարներ են կատարում նաև վարձու աշխատողների համար` գործատուների և վարձու աշխատողների համար սահմանված դրույքաչափերով:

      0
  1. Արտոնագրային վճարի մասին օրենքը ուժի մեջ է մտնում ապրիլի 1-ից: Մինչ այդ աշխատում եք հաստատագրված վճարով: Varsine-ի թվարկած հաշվետվություններից բացի ներկայացնում եք “Տեղեկություն հսկիչ-դրամարկղային մեքենայով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ” մինչև հաջորդող ամսվա 6-րդ աշխատանքային օրը:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *