Վարսավիրական ծառայություններ մատուցող ՍՊԸ

Անահիտ.

Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք այս հարցում:
Սկսնակ հաշվապահ եմ, վարսավիրանոցային ծառայություններ մատուցող ՍՊԸ-ի հաշվապահ եմ, այս պահին տարեկան հաշվետվություններ եմ կազմում, կարող եք ինձ ասել, ես պետք է ներկայացնեի հայտարարագիր եկամուտների հետ կապված? Դա ինչ հաշվետվություն է, արդյոք նման ՍՊԸ-ն պարտադիր է որ հանձնի այդ հաշվետվությունն, անչափ շնորհակալ եմ նախապես հարցի համար:
Հարգանքներով, Անահիտ:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

4 thoughts on “Վարսավիրական ծառայություններ մատուցող ՍՊԸ

  1. Բարև Ձեզ, Անահիտ: Համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 4-ի N1038-Ն որոշման` սահմանվում է գույքի և եկամուտների հայտարարագրի լրացման կարգը, որի 18-րդ կետում նշվում է այն Ֆիզիկական անձանց ցանկը, որոնք պետք է ներկայացնեն այդ հայտարարագիրը:Քանի որ, Ձեր ՍՊԸ-ն`կազմակերպություն է, և ի դեմս հիմնադիրի կամ տնօրենի հանդիսանում է իրավաբանական անձ, ապա ՍՊԸ-ն չի կարող ներկայացնել եկամուտների մասին տարեկան հայտարարագիր: ՍՊԸ-ն, միայն, տարեկան շահութահարկի հաշվարկ է ներկայացնում, սակայն Ձեր դեպքում, եթե դուք աշխատումեք բացառապես հաստատագրված վճարով, ապա համաձայն ՀՀ Հաստատագրված վճարների մասին օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետի, կարողեք տարեկան շահութահարկի և ավելացված արժեքի հաշվարկներ չներկայացնել:
    Ընդհանրապես, եթե Ձեր ՍՊԸ-ն միայն վարսավիրական ծառայություններ է մատուցում և հանդիսանում է, բացառապես, հաստատագրված վճար վճարող, ապա Ձեր ՍՊԸ-ի գործունեությանը վերաբերող հարկային պարտավորոթյունները կարգավորվում են, հիմնականում, ՀՀ հաստատագրված վճարների մասին օրենքով: Ասվածս չի վերաբերվում սօց.ապահովագրության վճարներին և դրանց համապատասխան հաշվետվություններին, ինչպես նաև ՍՊԸ-ի աշխատողներին վճարված եկամուտներին և դրանց մասին ներկայացվող հաշվարկներին:

    0
  2. Անահիտ, գուցե Ձեր հարցը վերաբերում է ֆիզ. անձանց վճարված եկամուտների մասին հայտարարագրին, որը ներկայացվում է տարեկան՝ մինչև ապրիլի 15-ը: Դա հաշվետվության ձև է՝ աշխատողներին վճարված աշխատավարձի չափի, եկամտակարկի, առձեռն վճարված գումարի և սոց. վճարի մասին: Եթե ցանկանաս, կարող եմ բլանկի ձևը ուղղարկել:

    0
  3. Voxjuyn!
    Arpine jan , ete inkati unes Fizikakan andzi guyqi ev ekamutneri haytarargri masin , es da unem u ays pahin ayd hashvetvutyunn em lracnum!
    Isk harcs uxxavac er ekamutneri haytararagir asvacin.
    Shat shnorhakal em patasxani hamar!

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *