Վերջնահաշվարկի կատարում

Էլլա.

Բարև ձեզ: Աշխատողը աշխատել է 2010թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2010թ. դեկտեմբերի 31-ը, այսինքն` մեկ ամիս: Ինչպե՞ս կարող եմ վերջնահաշվարկ կատարել, եթե ամսական աշխատավարձը 50 000 դրամ է: Իմ կարծիքով՝ վերջնահաշվարկ չի կատարվում, որովհետև միջին ամսական աշխատավարձը = 0:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

4 thoughts on “Վերջնահաշվարկի կատարում

  1. Բարև, Էլլա ջան:
    Ես ունեցել եմ այդպես աշխատող և կատարել եմ վերջնահաշվարկ այդ մի ամսվա աշխատավարձով.
    20/12=1.67 օր
    50000/21*2= 4762 իր վերջնահաշվարքը
    մեկել իրա մի ամսվա աշխատավարձը
    Իմ կարծիքով, այդպես է:

    0
  2. Հարգելի Էլլա, Դուք կարող եք վերջնահաշվարկ չկատարել, քանի որ այդ աշխատողը Ձեր մոտ 6 ամսից ավել չի աշխատել: Բայց անկախ ամենինչից այդ աշխատողի միջին աշխատավարձը հավասար է 50 000 դրամի:

    0
  3. Այդ դեպքում միջին ամսական աշխատավարձը համարվում է պայմանագրում նշված աշխատավարձի չափը:

    0
  4. Հարգելի Արթուր, ես մի փոքր համաձայն չեմ Ձեզ հետ, քանի որ վերջնահաշվարկ կատարվում է բոլոր դեպքերում, նույնիսկ եթե աշխատողը աշխատել է մի քանի օր:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *