Վերջնահաշվարկի վերաբերյալ

Կարեն.

Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ,
Արդյոք վերջնահաշվարկի դեպքում կիրառվում է անձնական նվազեցում 30000` անկախ այն հանգամանքից, որ նույն ամսում աշխատողի համար կիրառվել է այդ նվազեցումը նաև աշխատավարձի մասով:
Օրինակ, եթե աշխատողի համար միևնույն ամսում հաշվարկվում է 25000 դրամ աշխատավարձ և 10000 դրամ վերջնահաշվարկ, նրա եկամտից արդյոք պահվում է եկամտահարկ:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

5 thoughts on “Վերջնահաշվարկի վերաբերյալ

  1. Ձեր ասած տարբերակում աշխատողի ամսական եկամուտը կազմում է 35 000 դրամ, հետևաբար եկամտահարկը հաշվարկելիս կլինի (35000-30000)*10%: Վերջնահաշվարկի համար չի հաշվարկվում սոց. ապ.:

  2. Հարգելի Կարեն ձեր աշխատողի եկամուտը այդ ամսվա ընթացքում կազմում է 35000 դրամ(25000+10000),նվազեցումը կատարվում է մեկ անգամ տվյալ ամսվա ընդհանուր եկամտից,այսինքն`
    1.25000*3%=750 դրամ
    2.25000+10000=35000-750-30000=4250*10%=425 դրամ եկամտահարկ
    3.35000-750-425=33825 դրամ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *