Վերջնահաշվարկ կատարվու՞մ է, թե՞ ոչ

Eva.

Բարև բոլորին: Եթե անձը աշխատել է կազմակերպությունում ընդամենը 2 ամիս, վերջնահաշվարկ կատարվու՞մ է, թե՞ ոչ: Եթե այո, խնդրում եմ օգնեք: Ինչպե՞ս կատարել վերջնահաշվարկ, եթե աշխատավարձը 60 000 դրամ է եղել: Կանխավ շատ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
EvA

Այո, վերջնահաշվարկ կատարվում է: Այսինքն պայմանագրի լուծման օրը աշխատողին կվճարեք տվյալ ամսում աշխատած օրերի համար հաշվարկված աշխատավարձը և 2 ամսվա աշխատանքային ստաժի համար չօգտագործած արձակուրդի փոխհատուցում: Չնայած, ՀՀ աշխատանքային օրենսգրքի հոդ 164-ում ասվում է.
2. Աշխատանքի առաջին տարվա համար ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է տվյալ կազմակերպությունում անընդհատ աշխատանքի 6 ամիսը լրանալուց հետո… այստեղից կարելի է ենթադրել , որ աշխատողր կարող է օգտագործել այդ իրավունքը 6 ամիսը լրանալուց հետո։
Սակայն աշխատանքային պայմանագիրը լուծելիս գործում է աշխատանքային օրենսգրքի 170-րդ հոդվածի 2-րդ մասր, որտեղ հստակ նշվում է.
Ամենամյա արձակուրդը չօգտագործելու համար դրամական հատուցումը վճարվում է աշխատանքային պայմանագիրը լուծելիս: Հատուցման չափը որոշվում է տվյալ ժամանակահատվածի համար տրամադրման ենթակա ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի քանակով ։
Ասինքն, անկախ նրանից, թե ինչքան ժամանակահատված է աշխատել տվյալ աշխատողը, կատարվում է չօգտագործված արձակուրդի փոխհատուցման հաշվարկ,դա լինի 1 ամիս, 2 ամիս, թե` ավելին։ Իսկ փոխտհատուցման գումարի չափը հաշվեք հետևյալ կերպ. հաշվեք աշխատողի աշխատած ամիսների միջին ամսական աշխատավարձը, հետո գտեք միջին օրականը` (ՀՀ աշխ. օրենսգիրք հոդված 195), այսինքն եթե 5-օրյա աշխ. շաբաթ է, ապա միջին ամսական աշխատավարձը բաժանեք 21-ի (6-օրյա-ի դեպքում `25-ի) և ստացված միջին օրականի թիվը բազմապատկեք աշխատած ամիսների թիվ*20/12-ով կստանաք փոխհատուցնամ թիվը: Այսինքն, եթե 12 ամսվա համար աշխատողին հասնում է 20 աշխատանքային օր արձակուրդ, ապա , Ձեր դեպքում աշխատած 2 ամսվա համար կհասնի 2*20/12=3.3: 3.3-ը կբազմապատկեք միջին օրական աշխատավարձով, կստացվի արձակուրդի վճարը: Ի դեպ ասեմ, որ այս փոխհատուցման գումարից սոց չի հաշվարկվում: Կարծում եմ, պարզ եմ գրել:

EvA

Ավելացնեմ նաև, որ 20 աշխատանքային օր-ը սովորական դեպքերին է վերաբերվում, իսկ եթե աշխատողին հասնում է երկարացված կամ լրացուցիչ արձակուրդային օրեր, ապա նայեք ՀՀ կառավարության N 1698-Ն որոշումը` ամենամյա երկարացված արձակուրդի համար և N 1384-Ն որոշումը` ամենամյա լրացուցիչ արձակուրդի համար:

Դավիթ Ասատրյան

60000/21×4 , կլորացում ի օգուտ աշխատողի:

EVA

Շատ շնորհակալություն բովադակալից պատասխանի համար: