Վիճակագրական հաշվետվությունների վերաբերյալ

Արա Ա.

Հարգելի գործընկերներ, հրավիրում եմ քննարկման հետևյալ հարցի վերաբերյալ. արդյո՞ք կարիք կա այս քանակության և ծավալի վիճակագրական հաշվետվությունների ներկայացման: Հասկանալի է` տվյալների ներկայացումը կարևոր է ՀՀ որոշ ընդհանուր ցուցանիշների հաշվարկման համար, սակայն մի՞թե չի կարելի հնարավորինս ամփոփ հաշվետվության ձև կազմել, որպեսզի կազմակերպությունը տարեկան 5-6 (իսկ միգուցե և ավելի) տեսակի վիճակագրական հաշվետվություն չներկայացնի: Որոշ տվյալներ այդ հաշվետվություններում պարզապես կրկնվում են, իսկ որոշ տվյալների ներկայացումը ուղղակի անիմաստ է, էլ չեմ ասում, որ դրանք ներկայացնելու համար տարվա ընթացքում պետք է վարել առանձին հաշվառում: Վիճակագրական ծառայություն ներկայացվող տվյալները ավելի շատ են, քան հարկային տեսչություն ներկայացվողները: Շահութահարկի և մնացած հաշվետվությունները մի կողմ դրած` ինչ-որ լրացման ու ցուցանիշների հաշվարկման կարգերի ենք ծանոթանում: Արդյո՞ք հնարավոր չէ պարզեցնել այս տվյալների ներկայացումը: Ի՞նչ կարծիք ունեք:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Վիճակագրական հաշվետվությունների վերաբերյալ

  1. Հարգելի Արա, ես որպես երկար տարիների հաշվապահ հայտնում եմ իմ կարծիքը այդ փաստի վերաբերյալ, որ անիմաստ ժամանակի վատնում է: Շատ ճիշտ կլինի կրճատել վիճակագրական հաշվետվությունների քանակը և պահանջվող տվյալները:

    0
  2. Կիսում եմ Ձեր և Նոնայի կարծիքը ու համոզված եմ` դրանց կրճատելու դեպքում կստանան նաև առավել ճշգրիտ հաշվետվություններ, չեմ թաքցնում, որ հաշվետվությունների քանակի և դրանցում մասամբ անիմաստ պահանջված տեղեկությունների պատճառով ես հաճախ սխալ տեղեկություններ եմ փոխանցում:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *