Տարեկան եկամտահարկի հաշվարկ

Սիրանուշ.

Խնդրում եմ պարզաբանել, ինչպե՞ս է հաշվարկվում ՓՄՁ-ի տարեկան եկամտահարկը, եթե նա հանդիսանում է ԱՁ:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Տարեկան եկամտահարկի հաշվարկ

  1. Հարգելի Սիրանուշ,
    ՓՄՁ-ի եկամտահարկը հաշվարկվում է նույն կերպ, ինչպես ոչ ՓՄՁ-ինը. մինչև 960000 դրամˋ հարկվող եկամտի 10 տոկոսը, 960000 դրամից ավելիˋ 96000 դրամին գումարած 960000 դրամը գերազանցող գումարի 20 տոկոսը:
    Պետք չէ շփոթել 2009 թ. համար հաշվարկվող եկամտահարկի 2-10 % միջակայքը: Այն միայն 2009թ. եկամտահարկի համար էր.
    “Հոդված 31-2. Առանձին հարկ վճարողների 2008 և 2009 թվականների եկամտահարկը.
    2008 թվականի հունվարի 1-ից օրենսդրական փոփոխությունների հետևանքով պարզեցված հարկից հարկման ընդհանուր կարգին անցած անհատ ձեռնարկատերերի համար սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված` 2008 թվականի վճարման ենթակա եկամտահարկը, ինչպես նաև 2009 թվականի ամբողջ տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող չհամարված անհատ ձեռնարկատերերի համար սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված` 2009 թվականի վճարման ենթակա եկամտահարկը չեն կարող պակաս լինել այդ տարիների համար հաշվարկված համախառն եկամտի 2 տոկոսից և ավելի` համախառն եկամտի 10 տոկոսից: Սույն հոդվածին համապատասխան վճարված գումարները համարվում են այդ տարիների համար եկամտահարկի վերջնական գումարներ:”

    0
  2. Հարգելի Արա, Շնորհավորում եմ Ձեր Նոր Տարին և Սուրբ ծնունդը: Շնորհակալ եմ պատասխանի համար: Խնդրում եմ ասացեք, եթե կանխավճարները կատարվել են ամեն ամիս եկամտի 2% չափով, դա սխալ՞ է, թե ոչ:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *